Մեկնաբանություն

08.04.2013 11:58


Այն մասին, թե ինչու չպետք է քվեարկել ՀՀԿ ցուցակի օգտին

Այն մասին, թե ինչու չպետք է քվեարկել ՀՀԿ ցուցակի օգտին

Մայիսի 5–ին տեղի են ունենալու Երևանի ավագանու ընտրությունները։ Իշխանությունները փորձում են իջեցնել դրա քաղաքական նշանակությունը և մայրաքաղաքի ղեկավարին ներկայացնել ընդամենը զիբիլ թափողի դերում։ Միգուցե Տարոն Մարգարյանին միայն ա՞յդ դերն է վերապահված նախագահական նստավայրից, բայց դա չի նշանակում, որ քաղաքապետը զիբիլ թափող է։ Երևանի ընտրությունները նախևառաջ քաղաքական ընտրություններ են։

Ստորև ձեզ ենք ներկայացնում 5 պատճառ, թե ինչու չի կարելի է քվեարկել քաղաքական դիմագծից զուրկ Տ. Մարգարյանի գլխավորած ցուցակի օգտին։

1.Քվեարկելով ՀՀԿ–ի օգտին՝ դուք կնպաստեք Հայաստանում այլանդակ չափերի հասած քաղաքական մենաշնորհի ամրապնդման օգտին։ Հետևաբար՝ որևէ պարագայում չարժե ձայն տալ բոլշևիկյան մտածողությամբ այդ ուժին։

2.Քվեարկել Տարոնի գլխավորած ցուցակի օգտին նույնն է, թե քվեարկեք Ռուբեն Հայրապետյանի, Առաքել Մովսիսյանի, Մարգարիտ Եսայանի, Արմեն Աշոտյանի, Մհեր Սեդրակյանի, Նաիրա Արտաշեսովնայի, Նահապետ Գևորգյանի, Տիգրան Սարգսյանի, Սաշիկ Սարգսյանի, Գալուստ Սահակյանի և մյուս կարկառուն հանրապետականների օգտին։

3.Չի՛ կարելի մայրաքաղաքը վստահել մեկին, ում հետ Բաղրամյան 26–ից շփվում են «Սիրո՛ւն է» կամ «Սիրո՛ւն չէ» տարբերակներով։ Երևանը պետք է դիմագիծ ստանա և լավ կառավարվի ոչ թե ինքնուրույնություն չունեցող մարդկանց միջոցով, այլ համարձակ որոշումներ կայացնելու պատրաստ գործիչների օգնությամբ։

4.Երևանը պետք է ունենա ընտրովի, այլ ոչ թե նշանակովի քաղաքապետ։ Տարոնին ուզում են նշանակել, որպեսզի հետագայում, եթե պետք լինի, Դոմինգոյի միջոցով հանեն և նշանակեն մեկ ուրիշի, եթե Տարոնը թերանա «ատկատները» ժամանակին տեղ հասցնելու հարցում և փորձի սեփական հեռախոսից օգտվել՝ առանց վերևների հետ ճշտելու։

5.ՀՀԿ–ի դեմ քվեարկելով՝ ճանապարհ է բացվում երկրում ամբողջական իշխանափոխության և համակարգային փոփոխությունների համար։

Էլի շատ ու շատ պատճառներ կարելի է բերել և հիմնավորել, թե ինչու չպետք է ձայն տալ ՀՀԿ–ին, բայց ներկայացված կետերն էլ հերիք են։ Ավելի լավ Տարոն չի լինում, և հետևաբար՝ Տարոնի քաղաքապետ վերանշանակվելու դեպքում չի կարող լինել ավելի լավ Երևան։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը