ԱԺ–ում բարձրացվել է «Կարֆուր»–ի և «Արմավիա»–ի հարցը
Այսօր խորհրդարանը շարունակել է քննարկել «ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2013թ. գործունեության ծրագիրը»։
Հանձնաժողովի նախագահ ԱրտակՇաբոյանին իր հարցով «Կարֆուրի» թեմայից խոսելու հնարավորություն է տվել ՀՀԿ պատգամավոր, Սերժ Սարգսյանի մամուլի նախկին խոսնակ ՍամվելՖարմանյանը։ Վերջինը հարցրել է, թե ՀՀ–ի շուկա «Կարֆուր» խանութների ցանցի մուտքի համար ինչո՞ւ են խոչընդոտներ եղել։ Շաբոյանն էլ պատասխանել է, թե «Կարֆուր»–ի ներկայացուցիչներին բոլոր հնարավոր միջոցներով բազմիցս հրավիրել են քննարկման, բայց ոչ մի արձագանք չեն ստացել:
–Եթեիրականումկանխնդիրներ, ապաընկերությունըպարտավո՛րէգալևներկայացնել,–ասել է Շաբոյանը:
Խոսվել է նաև «Արմավիա» ավիաընկերության սնանկացման մասին։ Շաբոյանը տեղեկացրել է, որ այսօր առավոտյան հանձնարարել է ուսումնասիրել ավիատոմսերի շուկան ու պարզել, թե այդ սնանկացումից հետո «Աէրոֆլոտի» տոմսերը թանկացե՞լ են:
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն իր հերթին ՏՄՊՊՀ–ին հորդորել էզբաղվել այդ հարցով, քանի որ նրա խոսքերով՝ «Աէրոֆլոտի» տոմսերն արդեն իսկ կրկնակի թանկացել են:
ԱԺ–ում բարձրացվել է «Կարֆուր»–ի և «Արմավիա»–ի հարցը
Այսօր խորհրդարանը շարունակել է քննարկել «ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2013թ. գործունեության ծրագիրը»։
Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին իր հարցով «Կարֆուրի» թեմայից խոսելու հնարավորություն է տվել ՀՀԿ պատգամավոր, Սերժ Սարգսյանի մամուլի նախկին խոսնակ Սամվել Ֆարմանյանը։ Վերջինը հարցրել է, թե ՀՀ–ի շուկա «Կարֆուր» խանութների ցանցի մուտքի համար ինչո՞ւ են խոչընդոտներ եղել։ Շաբոյանն էլ պատասխանել է, թե «Կարֆուր»–ի ներկայացուցիչներին բոլոր հնարավոր միջոցներով բազմիցս հրավիրել են քննարկման, բայց ոչ մի արձագանք չեն ստացել:
–Եթե իրականում կան խնդիրներ, ապա ընկերությունը պարտավո՛ր է գալ և ներկայացնել,–ասել է Շաբոյանը:
Խոսվել է նաև «Արմավիա» ավիաընկերության սնանկացման մասին։ Շաբոյանը տեղեկացրել է, որ այսօր առավոտյան հանձնարարել է ուսումնասիրել ավիատոմսերի շուկան ու պարզել, թե այդ սնանկացումից հետո «Աէրոֆլոտի» տոմսերը թանկացե՞լ են:
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն իր հերթին ՏՄՊՊՀ–ին հորդորել է զբաղվել այդ հարցով, քանի որ նրա խոսքերով՝ «Աէրոֆլոտի» տոմսերն արդեն իսկ կրկնակի թանկացել են:
7or.am