Աշխարհ

08.04.2013 16:24


Թուրքիան Սահակաշվիլիի «վրա չի եկել». նա Լավրովի նման կոտրել է ձեռքը

Թուրքիան Սահակաշվիլիի «վրա չի եկել». նա Լավրովի նման կոտրել է ձեռքը

Աշխատանքային այցով Թուրքիայում գտնվող Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին  հեծանիվից ընկնելու պատճառով կոտրել է ձեռքը: Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Անթալիայում հեծանիվով զբոսնելու ժամանակ։ Սահակաշվիլին տեղափոխվել է Ստամբուլի հիվանդանոց:

Այսօր նա բանակցություններ պետք է ունենար թուրքական բարձրաստիճան իշխանությունների հետ, սակայն այն հետաձգվել է մինչև ապրիլի 9-ը:

Սա օտարերկրյա պաշտոնյաների հետ Թուրքիայում տեղի ունեցած միակ դժբախտ դեպքը չէ։ 2012թ. դեկտեմբերին էլ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էր Ստաբուլ կատարած այցի ժամանակ կոտրել դաստակը։ Դեպքը տեղի էր ունեցել հյուրանոցում։ Լավրովն ընկել էր աստիճանների վրա, ինչից հետո նրան տեղափոխել էին հիվանդանոց։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը