«Ինչո՞ւ չի կայանում «Հարկային փաթեթի» քննարկումը, չէ՞ որ այն ընդամենը 15 օրով էր հետաձգվել» հարցին ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը պատասխանել է.
-«Հարկային փաթեթի» քննարկումը խորհրդարանում անցավ բուռն, և երկարատև քննարկում տեղի ունեցավ։ Պատգամավորների մեծամասնությունն առաջարկություններով հանդես եկավ։ Դրանց մի մասն ընդունվեց կառավարության կողմից, մյուս մասը դեռևս քննարկման փուլում է։ Եվ քննարկման փուլի ընթացքում մեծ թվով պատգամավորներ լրացուցիչ առաջարկություններով դիմել են կառավարությանը։ Այդ առաջարկությունները քննարկելու համար ժամանակ է հարկավոր, և կառավարությունը խնդրել է այդ ժամանակը՝ նորից հետաձգելով քննարկումները։
Գագիկ Մելիքյանն ասել է, թե այժմ էլ կառավարություն-խմբակցություններ-հանձնաժողովներ քննարկումները շարունակվում են, և սեպտեմբերին, հավանաբար, հարցի քննարկումը կշարունակվի։
Ինչո՞ւ հետաձգվեց «Հարկային փաթեթի» քննարկումը

7or.am