«Freedom House»–ը հայտարարել է, որ Հայաստանը կիսաավտորիտար երկիր է
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության տարեկան զեկույցով՝ Հայաստանը կրկին դասվել է կիսաավտորիտար երկրների շարքում:
«Անցումայինփուլիերկրները» անվանմամբ զեկույցն ընդգրկում է 29 երկիր, այդ թվում և նորանկախ Կոսովոն, ու արձանագրում, որ այդ երկրների երկու երրորդը 2008 թվականին հետընթացենապրել ժողովրդավարության բնագավառում:
Տարածաշրջանում տագնապալի իրավիճակը սրում են խիստ խնդրահարույց ընտրությունները թե՛ Ռուսաստանում, թե՛ Վրաստանում, թե՛ Ադրբեջանում ու Հայաստանում: Զեկույցում Հայաստանի վերաբերյալ ասվում է, որ նախագահականընտրություններըմթագնելենհետընտրականբռնություններով, որոնց հետևանքով մարդկային զոհեր կան:
Զեկույցի խմբագիր ԼիզաՄութսը պարզաբանել է.
«Հայաստանը կիսաավտորիտար երկիր է։ Այս արդյունքն անցյալ տարվա համեմատությամբ չի փոխվել։ Այս խմբում են Հայաստանը, Կոսովոնև Մոլդովան: Կիսաավտորիտար ռեժիմով են բնութագրվում այն երկրները, որոնք փորձում են քողարկելավտորիտարիզմըժողովրդավարությանհանդեպսահմանափակհարգանքով: Իսկ ընտրական գործընթացն այս երկրներում նույնիսկ նվազագույն չափով չիհամապատասխանումժողովրդավարականընտրություններիչափանիշներին»:
Չնայած դրան, ընտրությունները դիտարկող միջազգային կազմակերպությունների գնահատականները հայաստանյան ընտրությունների վերաբերյալ կոշտչենեղել, ինչը ևս չի վրիպել զեկույցի հեղինակների աչքից:
«Միջազգայինդիտորդներիկողմիցարվածմիշարքհետընտրականհայտարարություններըկասկածելիենկամնույնիսկմոլորեցնող», - ասված է զեկույցում:
Freedom House-ի եվրոպական գրասենյակի տնօրեն ՎլադիմիրՇկոլնիկովն էլ ասել է.
«Եթե միջազգային դիտորդները նախագահական ընտրություններից հետո ընտրախախտումներիվերաբերյալստացվածբազմաթիվփաստերի, ընդդիմությանուիշխանությանբախումներիև «Մարտի 1»-իֆոնին հայտարարում են, որ հայաստանյան ընտրությունները համապատասխանում են Եվրոպայի խորհրդի հիմնական չափանիշներին, ուրեմն միբանսխալէ»։
«Freedom House»–ը հայտարարել է, որ Հայաստանը կիսաավտորիտար երկիր է
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության տարեկան զեկույցով՝ Հայաստանը կրկին դասվել է կիսաավտորիտար երկրների շարքում:
«Անցումային փուլի երկրները» անվանմամբ զեկույցն ընդգրկում է 29 երկիր, այդ թվում և նորանկախ Կոսովոն, ու արձանագրում, որ այդ երկրների երկու երրորդը 2008 թվականին հետընթաց են ապրել ժողովրդավարության բնագավառում:
Տարածաշրջանում տագնապալի իրավիճակը սրում են խիստ խնդրահարույց ընտրությունները թե՛ Ռուսաստանում, թե՛ Վրաստանում, թե՛ Ադրբեջանում ու Հայաստանում: Զեկույցում Հայաստանի վերաբերյալ ասվում է, որ նախագահական ընտրությունները մթագնել են հետընտրական բռնություններով, որոնց հետևանքով մարդկային զոհեր կան:
Զեկույցի խմբագիր Լիզա Մութսը պարզաբանել է.
«Հայաստանը կիսաավտորիտար երկիր է։ Այս արդյունքն անցյալ տարվա համեմատությամբ չի փոխվել։ Այս խմբում են Հայաստանը, Կոսովոն և Մոլդովան: Կիսաավտորիտար ռեժիմով են բնութագրվում այն երկրները, որոնք փորձում են քողարկել ավտորիտարիզմը ժողովրդավարության հանդեպ սահմանափակ հարգանքով: Իսկ ընտրական գործընթացն այս երկրներում նույնիսկ նվազագույն չափով չի համապատասխանում ժողովրդավարական ընտրությունների չափանիշներին»:
Չնայած դրան, ընտրությունները դիտարկող միջազգային կազմակերպությունների գնահատականները հայաստանյան ընտրությունների վերաբերյալ կոշտ չեն եղել, ինչը ևս չի վրիպել զեկույցի հեղինակների աչքից:
«Միջազգային դիտորդների կողմից արված մի շարք հետընտրական հայտարարությունները կասկածելի են կամ նույնիսկ մոլորեցնող», - ասված է զեկույցում:
Freedom House-ի եվրոպական գրասենյակի տնօրեն Վլադիմիր Շկոլնիկովն էլ ասել է.
«Եթե միջազգային դիտորդները նախագահական ընտրություններից հետո ընտրախախտումների վերաբերյալ ստացված բազմաթիվ փաստերի, ընդդիմության ու իշխանության բախումների և «Մարտի 1»-ի ֆոնին հայտարարում են, որ հայաստանյան ընտրությունները համապատասխանում են Եվրոպայի խորհրդի հիմնական չափանիշներին, ուրեմն մի բան սխալ է»։
Ըստ «Ազատություն» ռ/կ-ի