Լրահոս

01.07.2009 17:03


«Մտածե՛ք այս երկրի մասին». Հակոբ Հակոբյանի հայտարարությունը

Վերջին օրերին հեռուստատեսությունը ողողված է Զարուհի Փոստանջյանի մասին վարկաբեկիչ նյութերով, բոլոր ելույթ ունեցողները նրան համարում են դավաճան, աններելի արարք կատարող և այլն: Բայց ես ուզում եմ ասել, որ այն մարդիկ, ովքեր Զարուհի Փոստանջյանին այսօր ուզում են վարկաբեկել, եթե իրենց ձեռքը հնարավորություն լիներ, վաղուց մեր հայրենիքը ծախած կլինեին: Դա իրենք ապացուցել են այս տարիների ընթացքում: Իսկ հիմա անհայրենիք մարդիկ լեզու են առել ու սկսել են խոսել հայրենիքից: Թող դա անելուց առաջ հիշեն, որ բազմաթիվ ազատամարտիկներ հենց իրենց երեսից գնացել ու հանձնվել են օտար երկրների դեսպանատներ' ապաստան խնդրելով: Իրենց «շնորհքն» է, որ այսօր Սասուն Միքայելյանն ու մյուս ազատամարտիկները անմեղ տեղը դեռ բանտում են: Այ սրա մասին թող մտածեն այդ «հայրենասերները»: Ես կարծում եմ, որ Զարուհի Փոստանջյանի արարքը շատ դրական քայլ է և թող նրան «դատողները» մի քիչ մտածեն այս երկրի մասին, նոր սկսեն խոսել: Ամեն մարդ իրավունք չունի խոսել դավաճանության մասին:

ԱԺ պատգամավոր, «Ոգու փորձություն» ՀԿ նախագահ Հակոբ Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը