Լրահոս

01.07.2009 17:10


Սեյրան Օհանյանն առանձնատան բանալին է հանձնել

Սեյրան Օհանյանն առանձնատան բանալին է հանձնել

ՀՀ պաշտպանության նախարարության և համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնի նախաձեռնությամբ իրականացվող զոհված և հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքների համար առանձնատների կառուցման ծրագրի շրջանակներում Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում տեղի է ունեցել հերթական առանձնատան բացման արարողությունը:
Առանձնատունը կառուցվել է զոհված ազատամարտիկ Անդրանիկ Բարությանի ընտանիքի համար:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ազատամարտիկի այրի Լուսինե Բարությանին հանձնել է առանձնատան վկայագիրն ու բանալին:
ՊՆ-ի և ՀՄԵԿ-ի նախաձեռնությամբ նույն գյուղում հիմնովին վերանորոգվել է նաև Ռոբերտ Միրզոյանի տունը, որի որդին՝ Գեղամ Սերգոյանը 2007թ.-ին զոհվել է ժամկետային ծառայության ժամանակ:

Ս. Օհանյանը հավաստիացրել է, որ հանուն հայրենիքի զոհված տղաների հարազատները մշտապես լինելու են ուշադրության կենտրոնում:

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը