Լրահոս

01.07.2009 17:54


ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը խորը մտահոգություն է հայտնել Վերահսկիչ պալատի «մեկնաբանությունների և մեղադրանքների» կապակցությամբ

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը խորը մտահոգություն է հայտնել Վերահսկիչ պալատի «մեկնաբանությունների և մեղադրանքների» կապակցությամբ

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը խորը մտահոգություն է հայտնում զանգվածային լրատվամիջոցներով տարածված՝ սույն թվականի հունիսի 30-ին Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի խորհրդի նիստի ընթացքում Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում իրականացված ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ հնչեցված մեկնաբանությունների և մեղադրանքների կապակցությամբ:
Կտրականապես մերժելով հնչեցված անհիմն գնահատականները և մեղադրանքները՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտարարում է, որ մոտ օրերս պաշտոնական հաղորդագրություն կհրապարակի՝ նպատակ ունենալով հավաստի տվյալներ ներկայացնել հանրությանը Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ:

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Այս խորագրի վերջին նյութերը