Րաֆֆի Հովհաննիսյանին երեկ սուլում էին Ազատության հրապարակում։ Սուլում էին ոչ թե այն բանի համար, որ նա չի ուզում գրոհել նախագահական նստավայրը, այլ որ դերասանություն է անում և «Հ» տառով սկսվող կեղծ հայրենասիրական ճառեր արտասանում։
Քաղաքական խոսք ասելու փոխարեն՝ Րաֆֆին էժանագին շոու էր կազմակերպել, դե իսկ հավաքվածներին երդվացնելը հետագայում «ատմազկա» ունենալու և նույն հավաքվածներին մեղադրելու հեռահար նպատակով էր արվում։ Դա, բնականաբար, չէր կարող դուր գալ մարդկանց։ Գործը կարող էր հասնել հոտած ձվերին և նեխած լոլիկներին։ Այդ ամենը հաշվի առնելով՝ «իրավատերը» որոշեց գնալ Բաղրամյան փողոց։
Ոստիկանների հետ թեթև բախման ժամանակ նա առաջին շարքում կանգնած մնաց մի քանի րոպե, որից հետո իր «զորավարի» հետ գնաց Ծիծեռնակաբերդ՝ մոմ վառելու և քահանա–ոստիկանապետից օրհնանքի խոսք լսելու։
Այն, որ Րաֆֆին պետք է շատ արագ թռներ դեպքի վայրից, գիտեին բոլորը։ Մարդն այդ առումով ազնիվ է եղել միշտ ու երբեք էլ չի թաքցրել, որ ինքը գնալու է «ծիծեռնակաբերդյան» ճանապարհով և «զորավարի» նախանշած «ճանապարհային քարտեզով»։
Րաֆֆիի հետ ամեն ինչ պարզ է։ Նրա նպատակը կա՛մ Սերժ Սարգսյանից պաշտոններ ստանալն է, կա՛մ հետընտրական իներցիան օգտագործելով՝ Երևանի ավագանիում մի քանի տեղ ունենալը։ Բնական է, որ նման ծրագրով առաջնորդվող մարդը դեմ է ցանկացած կտրուկ քայլի կամ բախման։ Է՛լ ավելի բնական է, որ Րաֆֆին հավաքվածներին թողեց Բաղրամյան պողոտայում և Վովայի ուղեկցությամբ գնաց մեռյալների մոտ։ Րաֆֆին, ի դեպ, միշտ էլ մեռելների հետ շփվելիս ավելի կոմֆորտ է զգում, քան ողջերի, և դա շատ խորհրդանշական է։
Րաֆֆու երեկվա պահվածքը, կրկնեմ, բնական էր։ Բնական չէր, սակայն, որոշ մարդկանց պահվածքը։
Եթե հիշում եք, ՀԱԿ–ի նախկին անդամներ Արամ Սարգսյանը, Պետրոս Մակեյանը, Սոս Գիմիշյանը, Գառնիկ Մարգարյանը և մյուս «թունդ հեղափոխականներն» ու փնթփնթացողները, թաքցնելու համար իրենց «ականությունը» և արդարացնելու համար սեփական «ազնիվքյարփինջությունը», մշտապես հայտարարում էին, թե իրենք դժգոհ են Լևոն Տեր–Պետրոսյանից, քանզի վերջինս ժողովրդին չի տանում վճռական գործողությունների։ «Վճռական գործողությունների» տակ սրանք նաև երթով դեպի Բաղրամյան 26–ն էին պատկերացնում։
Ավելին՝ Արամ Սարգսյանը, դուրս գալով ՀԱԿ–ից, հայտարարեց, թե ինքը գնալու է փողոց և լինելու է ժողովրդի հետ։ Երեկ, սակայն, Արամ Սարգսյանին որևէ մեկը չտեսավ Բաղրամյան փողոցում ու դրա մերձակայքում։ Ոստիկաններից հարյուր մետր հեռավորության վրա անգամ չէին երևում Պետրոս Մակեյանի, Գառնիկ Մարգարյանի, Սոս Գիմիշյանի և մյուսների հեղափոխական ու վճռական դեմքերը, փոխարենը հրապարակ էին եկել և Բաղրամյան պողոտայում էին ՀԱԿ–ի այն երիտասարդները, ովքեր երբեք մեծ–մեծ չէին խոսել և հեղափոխական հռետորաբանություն չէին կիրառել։
Եվ այսպես, երեկվա իրադարձությունները հերթական անգամ դիմակազերծեցին մարդկանց, ովքեր «թունդ հեղափոխական» են դառնում այն ժամանակ, երբ դա ձեռնտու է իշխանություններին, և երբ հրահանգ կա ԲՀԿ–ի դեմ «դհոլություն» անելու։ Մնացած դեպքերում սրանք դառնում են թռչող «հոլանդացիներ»՝ բառիս այլ իմաստով։
Թռչող «հոլանդացիները»

Սևակ Մինասյան