Լրահոս

10.04.2013 15:03


Գալուստ Սահակյանը Րաֆֆի Հովհաննիսյանին ցինիկ է անվանել

Գալուստ Սահակյանը Րաֆֆի Հովհաննիսյանին ցինիկ է անվանել

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը «7օր»–ի խնդրանքով մեկնաբանել է երեկ Բաղրամյան փողոցում ոստիկանների ու ցուցարարների միջև տեղի ունեցած բախումը, ինչպես նաև «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի պահվածքը։

Ներկայացնում ենք մեր ճեպազրույցը.

–Արդեն ամեն ինչը ծիծաղելի հանգամանքների է տանում, ինչ–որ անբացատրելի գործունեություն է, փաստորեն, արդեն։ Մեղք է մեր ժողովուրդը, էդ մարդիկ մեղք են։ Ես կուզենայի, որ այնպիսի մի լիդեր ունենային, որը հստակ ձևավորեր կազմակերպված ընդդիմություն։ Բայց ցինիզմը քաղաքական դաշտի համար ավելի վտանգավոր է, քան ցաք ու ցրիվ ընդդիմությունը։ Նման ցինիզմ Հայաստանի պատմության մեջ դեռևս չի եղել։

–Ուզում եք ասել նաև՝ ընդդիմության նման ցինիկ առաջնո՞րդ։

–Իհարկե՛։

–Իսկ Ծիծեռնակաբերդում ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի աղոթելը ցինիզմի դրսևորումների՞ց չէ։

–Ո՛չ, ես կարծում եմ, որ դա դրական ազդեցություն կունենա հասարակության համար։ Եվ բացի դրանից էլ ոստիկանությունն իր դերակատարումը տեսնում է ավելի շատ հանգստացնելու մեջ, քան ծայրահեղ լիազորությունների անցնելու մեջ։

–Փաստորեն, հանգստացնելու համար ոստիկաններն արդեն սկսել են աղոթել։

–Եթե ոստիկան է, աղոթք պիտի չիմանա՞։

–Բայց ձեզ համար տարօրինա՞կ չէ ոստիկանապետի և «իրավատիրոջ» նման միասնական աղոթքը։

–Նորություն է։ Մեզ միշտ թվում է, որ ոստիկանը պիտի բիրտ լինի, դաժան լինի, բայց ժամանակները փոխվում են։ Կարծում եմ, ավելի ճիշտ է, որ ոստիկաններն ավելի բարեկիրթ լինեն, շատ աղոթքներ իմանան, շատ բանաստեղծություններ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը