Շիրակի մարզպետ. «Կառավարությունից փոխհատուցում մի՛ սպասեք»
Շիրակի մարզպետ Լիդա Նանյանն այսօր լրագրողներին հայտնել է, որ Շիրակի մարզում կարկուտի և քամու հետևանքով տուժած գյուղական համայնքներին հազիվ թե պետությունը կարողանա կրած վնասների չափով փոխհատուցում տրամադրել:
«Գիտե՞ք, օրենքի սահմանած կարգով փոխհատուցում պետք է վճարեն ապահովագրական ընկերություները։ Սակայն մեզ մոտ այդ համակարգը զարգացած չէ, և գրեթե ոչ ոք ապահովագրված չէ: Միակ լուծումը հակակարկտային կայանների տեղադրումն է։ Սակայն դեռևս չենք կարողանա այդ ծավալներով հակակարկտային կայաններ տեղադրել ճգնաժամի պատճառով: Միգուցե սերմնացուի մասնակի փոխհատուցում լինի, սակայն՝ ոչ ֆինանսական»,- ասել է Լիդա Նանյանը:

Դերենիկ Մալխասյան
Գյումրի