Լրահոս

01.07.2009 17:57


Գալուստ Սահակյան. «Պլատֆորմ մատուցող քաղաքական ուժը պետք է որոնի և գտնի այդ պլատֆորմի իրագործման իր մասնակցության ձևը»

-Յուրաքանչյուր քաղաքական ուժ իր ուժերի չափով պետք է հասարակությանը հանդես գա, և այնպես չէ, որ կրկնենք այն գաղափարները, որոնք ձևավորվել են նորանկախ Հայաստանում, վերագրենք մեզ և որպես պլատֆորմ նորից մատուցենք հասարակությանը,- ՀԱԿ-ի և «Ժառանգություն» կուսակցության առաջարկարկած պլատֆորմերի մասին այսպիսի կարծիք է հայտնել պատգամավոր Գալուստ Սահակյանը։

-Նման պլատֆորմ մատուցող քաղաքական ուժը պետք է նաև որոնի և գտնի այդ պլատֆորմի իրագործման իր մասնակցության ձևը։ Այնպես որ, կարող են շատ պլատֆորմներ մշակվել, մեր երկիրն ունի իր ծրագիրը, մենք գնալու ենք այն ծրագրերով, որոնցով եկել ենք իշխանության,- հավելել է Գալուստ Սահակյանը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը