Հատված Վլադիմիր Պուտինի և Րաֆֆի Հովհաննիսյանի առանձնազրույցից (էքսկլյուզիվ)
Ինչպես հայտնի է, Րաֆֆի Հովհաննիսյանը մեկնել է Մոսկվա հայ ժողովրդի հաղթանակը բերելու կամ այլ կերպ ասած՝ մի երկու կիլո «դաբրո» ստանալու։ Արևմտամետ գործիչը հենց այդպես էլ պետք է լինի՝ ընտրություններից հետո անմիջապես պետք է մեկնի Մոսկվա՝ «դուզ» Կրեմլ։
Մոսկովյան մեր թղթակցին հաջողվել է հայթայթել Վլադիմիր Պուտին–Րաֆֆի Հովհաննիսյան առանձնազրույցի սկզբնամասը, որի սղագրությունը ձեզ ենք ներկայացնում ստորև։
...
Վլադիմիր– Բարև Ռաֆի՛կ։ Ոնց որ մի քիչ տխուր ես, համ էլ՝ հոգնած, հա՞։
Րաֆֆի– Վլադիմիր Վլադիմիրովիչ, իրավատեր եմ, իրավազոր։ Տեսքս մի քիչ հոգնած է, որովհետև այստեղ գալուց առաջ զորավարի հետ ահագին քայլեցինք, հրաշք երեկո էր։
Վլադիմիր– Բուդյոննու հե՞տ էիր։
Րաֆֆի– Ո՛չ, մերը Վլադիմիրն է։ Ձեր ադաշն է, դրա համար էլ շատ եմ հարգում իրեն։ Տիկին Պուտինան ինչպե՞ս է։
Վլադիմիր – Դա լադնո, արի թողնենք ձևականությունները։
Րաֆֆի– Ես գիտեմ, որ Դուք շուն եք պահում։ Ձեր շունն ինչպե՞ս է զգում։
Վլադիմիր– Սիմբայի պես։ Ի՞նչ կխմես։
Րաֆֆի – Վոդկա՛։
Վլադիմիր – Վոդկա կլինի, բայց իմացիր, որ «զադնայա սկոռոսծ» չկա, մինչև վերջ պետք է խմես։
Րաֆֆի – Ռուսատա՛ն։
Վլադիմիր – Պռիչոմ տուտ Ռուսատա՞ն։ Ի՞նչ ես անկապ բղավում։
Րաֆֆի – Հայաստա՛ն։
Վլադիմիր – Պռիչոմ տուտ Հայաստան։ Ի՞նչ ես շիշը թափահարում։
Րաֆֆի – Մե՜ր հայրենիք, ազա՜տ, անկա՜խ ...
Վլադիմիր– Ռաֆի՛կ, ընդամենը երկու բաժակ, ի տի ուժե պայո՞շ։
Րաֆֆի – Այլևս ոչ մի անուն, ոչ մի Ռաֆիկ, միայն վոդկա՛։ Տվե՛ք՝ վոդ–կա՛, վոդ–կա՛, վոդ–կա՛...
Վլադիմիր – Հիմա՞։
Րաֆֆի– «Հիմա» բառից զզվում եմ, գասբադի՛ն Պուտին։ Էդ բառը խնդրում եմ այլևս չօգտագործեք։
Վլադիմիր – Դե դավայ խմենք հայ ժողովրդի կենացը։ Հայ ժողովուրդը միշտ մեծ զորավարներ է ունեցել և ունի։ Օրինակ՝ մարշալ Բաղրամյանը պատերազմի տարիներին...
Րաֆֆի – Բաղրամյանի անունը մի՛ տվեք։ Բաղրամյան 26 գնալ չկա, այնտեղ կերուխումը դեռ չի ավարտվել։ Դժոխքի ճանապարհը պետք է Սարյանով շրջանցել։ Իսկ զորավարներ մենք, իրոք, ունենք։ Օրինակ՝ Վլադիմիրը։
Վլադիմիր– Լավ, ոնց որ տխուր ես։ Դու մնա էստեղ, իսկ ես գնամ։
Րաֆֆի– Միայն իմ դիակի վրայով։
Վլադիմիր– Ա՛յ մարդ, թող գնամ, իսկ դու մնա կազդուրվիր և դրանից հետո մենք թուղթ ու գրիչով կքննարկենք բոլոր հարցերը։
Րաֆֆի– Միայն իմ դիակի վրայով։
Վլադիմիր – Ռաֆի՛կ, սռազու վիդնո, որ հոգնել ես։ Էլի վոդկա կուզե՞ս։
Րաֆֆի – Հի–մա՛, հի–մա՛, հի–մա՛...
Վլադիմիր – Բա ասում էիր, որ զզվում ես այդ բառից։
Րաֆֆի – Ռուսաստա՛ն։ Զադնի դնել չկա։
Վլադիմիր – Դաբռո, զադնի դնել չկա, ինչքան որ շշի մեջ կա, պիտի խմես։
Րաֆֆի– Դաբռո՞։ Այո՜, Պուտինն ինձ տվեց դաբռո։ Մի րոպե հեռախոսով զանգեմ։ (Զանգահարում է) Ալո՛, բարև զորավար ...ըըըըը ...բարև Հովսե՛փ, շտապ տարածեք, որ Պուտինն ինձ հենց նոր դաբռո տվեց։
Վլադիմիր – Ռաֆի՛կ, քեզ ի՞նչ պատահեց։ Ի՞նչ դաբռո։ Այս օղին «Զոլոտոյ ծիլյոնոկ» մարկայի է, այլ ոչ թե «Դաբռո»։
Րաֆֆի – Այլևս ոչ մի անուն, միայն Ռուսաստա՛ն։ Սայուզ նեռուշիմիխ ռեսպուբլիկ սվաբոդնիխ ...
Այդ պահից սկսած ձայնագրությունը կտրվել է։ Թե ինչ են խոսել կողմերը դրանից հետո, մեր թղթակցին չի հաջողվել պարզել։

«7 օրի»՝ «դաբրոների» ուսումնասիրման բաժին