Լրահոս

12.04.2013 09:52


Ինչո՞ւ պայքարի նախկին ավանգարդ ՀԺ-ն Գասպարյան-Հովհաննիսյան աղոթքն ու դրա հետանքները թողած, անցել է Կոնգրեսի քննադատությանը

Ինչո՞ւ պայքարի նախկին ավանգարդ ՀԺ-ն Գասպարյան-Հովհաննիսյան աղոթքն ու դրա հետանքները թողած, անցել է Կոնգրեսի քննադատությանը
Ինձ մոտ հարց է առաջացել. ինչու պայքարի նախկին ավանգարդ ՀԺ-ն Գասպարյան-Հովհաննիսյան աղոթքը ու դրա հետեւանքները թողած, անցել է Կոնգրեսի քննադատությանը: Կոչ եմ անում` վերջ տվեք, չեք միանում մեզ` մի խանգարեք այս կարեւոր` քարոզաշրջանում մեր պայքարին:
Առաջարկում եմ վերընթերցել Սեւակին: Ավելի քան համահունչ է իմ, նաեւ շատերի ապրումներին….
Նորօրյա աղոթք
Արդեն 10 տարի, 110 տարի, 1010 տարի
Ես վախենում եմ,…
Շատ եմ վախենում,
Բյուրավոր ու բու'թ հավատացյալից,
Բյուրատեսք ու սու'տ հավատացյալից:
Եթե Աստված եք՝
Փչեցեք, նրանց բոլոր մոմերը,
Մարեցե'ք, նրանց ջահերն այլազան,
Որ եղիցե...լու՜յս:
Եվ ո'չ մի գավթում մի' ընդունեցեք
Նրանց մատաղը,
Որ իրենցը չէ, այլ գողացված է,
Մերժեցե'ք նրանց զո'հն էլ խոստացյալ,
Որ...զոհ չգնա ինքը հավատը՝
Մաքու՜ր-վսե՜մը,
Անկեղ՜ծ-անսու՜տը:
ՈՒ թե Աստված եք՝
Ամուր փակեցեք ձեր ականջնե'րն էլ
Նրանց սողոսկուն աղոթքի դիմաց՝
Անգի՜ր-ինքնահո՜ս-հաշվեկշռվա՜ծ աղոթքների,
Որով խաբում են ո'չ իրենց,
Այլ ձեզ
Եվ բավակա՜ն է-հասկացե՜ք ընդմիշտ,
Որ Աստծուն նույնիսկ հայհոյողները
Շա՜տ ավելի են գերադասելի,
Վանսզի նրանց բարկացրել է ինքը հավատը՝
Խոցվա՜ծ-արյունո՜տ,
Այրվո՜ղ-ապտակվա'ծ,
Ցավա՜ծ-ճչացո'ղ,
Մանուկ հավատը,
Որ հայր դառնալու համար է ծնվել:
ՈՒ, եթե Հայր եք՝
Մի' թողեք,
Որ սուտ հավատացյալներն սպանեն նրան:
-Ինչքան էլ ծանր է մանուկ թաղելը,
Մանուկ պահելը ծանր է ավելի...

Այս խորագրի վերջին նյութերը