Լրահոս

12.04.2013 10:10


Կոնդի մի քանի տասնյակ բնակիչներ հավաքվել են Սերժ Սարգսյանի տան դիմաց

Կոնդի մի քանի տասնյակ բնակիչներ հավաքվել են Սերժ Սարգսյանի տան դիմաց

Առավոտվանից Կոնդի մի քանի տասնյակ բնակիչներ հավաքվել են նախագահ Սերժ Սարգսյանի տան դիմաց: Նրանք պահանջում են իրենց հանձնել  2006թ. խոստացված, բայց այդպես էլ իրականություն չդարձած բնակարանները:

Հիշեցնենք, որ  Կոնդում համարժեք փոխհատուցման խոստումով քանդեցին քաղաքացիների տները: Սակայն խոստացված բնակարանները այդպես էլ մնացին օդում: Կառուցապատող ընկերությունը սնանկ ճանաչվեց, իսկ կնքված պայմանագրերում որպես երրորդ կողմ հանդես եկող Երևանի քաղաքապետարանը հրաժարվում է պատասխանատվութուն կրել կատարվածի համար:

Այս խորագրի վերջին նյութերը