Լրահոս

12.04.2013 10:56


Օբաման փնտրում է կորեական ճգնաժամի լուծման դիվանագիտական ուղիները

Օբաման փնտրում է կորեական ճգնաժամի լուծման դիվանագիտական ուղիները

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ձգտում է դիվանագիտական ճապանարհով հարթել Կորեական  թերակղզու ճգնաժամը: «Մենք շարունակում ենք աշխատել` խնդիրները դիվանագիտական ճանապարհով լուծելու համար, չնայած, որ ես ՄԱԿ գլխավոր քարտուղարին հայտնել եմ` ԱՄՆ-ը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը ապահովելու իր քաղաքացիների անվտանգությունն ու կատարելու դաշնակիցների հանդեպ ստանձնած պարտավորությունները»,-հայտարարել է Օբաման:

Նրա խոսքերով՝ Հյուսիսային Կորեան պետք է դադարեցնի սպառնալիքների և պատերազմ սկսելու հռետորաբանությունը: Օբաման նաև նշել է, թե ոչ մեկը չի ցանկանում հակամարտել ԿԺԴՀ-ի հետ:

Այս խորագրի վերջին նյութերը