Այսօր աշխարհը նշում է Ավիացիայի և տիեզերագնացության օրը
Այսօր՝ ապրիլի 12-ին, աշխարհը նշում է Ավիացիայի և տիեզերագնացության օրը (Space Probe Day):
1961թ. ապրիլի 12-ին Խորհրդային Միության քաղաքացի ավագ լեյտենանտ Յուրի Գագարինը «Վոստոկ» տիեզերանավով աշխարհում առաջին անգամ կատարում է Երկրի ուղեծրային թռիչքը՝ բացելով տիեզերական թռիչքների դարաշրջանը։
Ընդամենը 108 րոպե տևողությամբ թռիչքը դառնում է հզոր առաջընթաց տիեզերքի նվաճման հարցում։ Գագարինի անունը հայտնի է դառնում ամբողջ աշխարհում, նա ստանում է մայորի կոչում և Խորհրդային Միության հերոսի կոչում։
Տիեզերագնացության պատմության մեջ առաջին միջազգային թռիչքը կայանում է 1975թ. հուլիսի 15-ին, որն իրականացնում են խորհրդային «Սոյուզ-19» և ամերիկյան «Ապոլոն» տիեզերանավերը։