Րաֆֆի Հովհաննիսյանը կրկին թռել է։ Այս անգամ՝ Մոսկվա։
Փաստորեն, «արևմտամետ» Րաֆֆին իր խոսքի տերը եղավ։
Ապրիլի 9–ի «պատմական» հանրահավաքի ժամանակ նա հայտարարել էր, թե պատրաստ է ոչ թե մեռնելու, այլ ապրելու, և վաղը առավոտ գնալու է Մոսկվա պարոն Պուտինին հանդիպելու և բերելու հայ ժողովրդի հաղթանակը։ Եվ գնաց։ Ճիշտ է, հաղթանակը դեռ չի բերել, բայց դե «Բարևի» հեղափոխությունը շարունակվում է և դուրս է եկել միջազգային «տռաս»։
«Զորավարի» հետ աղոթելուց հետո և տիեզերագնացության միջազգային օրվան ընդառաջ՝ դա շատ «հեղափոխական» քայլ էր։
Շատերին է հետաքրքրում, թե ինչո՞ւ Րաֆֆին այս «նեղ մաջալին» թռավ Մոսկվա, և ինչո՞ւ նա «խասիաթ» ունի կարևոր պահերին թռնելու՝ Բաղրամյան փողոցից Ծիծեռնակաբերդ, Երևանից՝ Մոսկվա։
Պատասխանը շատ պարզ է. Րաֆֆին այլ տարբերակ չուներ, քանզի քաղաքական սերիալը շարունակելու, և մինչև մայիսի 5–ի ընտրությունները մարդկանց զբաղեցնելու համար նոր շոուներ են պետք։ Րաֆֆին հիմա Իսրայել Օրի է խաղում։ Եթե պետք լինի, ապա Մարկո Պոլո էլ կխաղա և շուրջերկրյա ճանապարհորդության կմեկնի։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Րաֆֆին «դաբրո» բերելու համար պատրաստակամություն է հայտնել մեկնել նաև այլ մայրաքաղաքներ՝ արտագնա զբոսաշրջությունը մեզանում նոր թափ կհավաքի։
Մեզ մնում է միայն արձանագրել, որ հանդիսատեսը գնացել է, բայց վարագույրը դեռ չի իջնում։ Րաֆֆին սպառնում է խփել անհեթեթության ու անլրջության բոլոր ռեկորդները։
Րաֆֆու «տիեզերագնացությունը»

Սևակ Մինասյան