Երբ քաղաքական ուժերը և մասնավորապես ԲՀԿ–ական պատգամավորները ԱԺ–ում կոնկրետ հարցեր են տալիս վարչապետին, վերջինս և իր ՀՀԿ ֆեյսբուքյան նախարարները, ֆեյքերը և ֆեյսբուք-թրաֆիքինգի ենթարկված պետական ապարատը սկսում է հարձակվել ԲՀԿ-ի վրա: Դա բուն հարցերից շեղվելու, թեման փոխելու, վարչապետին «փրկելու» ձևն է:
Բայց հարցերը չեն անհետանում: Նրանք մնում են օդում: Նրանք մտնում են յուրաքանչյուրիս տները, աշխատավայրերը և դառնում են առօրյա խոսակցությունների ու քննարկումների առարկա:
Նույնը հիմա է. ՀՀԿ թեկնածու Տարոն Մարգարյանին տրվում են շատ կոնկրետ հարցեր, և պատասխանի փոխարեն դարձյալ ստանում ենք ֆեյսբուքյան ստրիպտիզ և իրականությունից կտրված ելույթներ: Այս պահին առնվազն մի քանի հարցեր օդում են.
1.Ինչ իրավունքով և հիմնավորմամբ են պետական բյուջեի միլիոնավոր գումարներ նվիրաբերվել «Երևան» հիմնադրամին: Այդ ի՞նչ ծրագիր էիք իրականացնում, որ հնարավոր չէ անել առանց հավելյալ «նվիրատվությունների»:
2.Ճի՞շտ է արդյոք այն տեղեկատվությունը, որ Երևանի ընտրություններում ՀՀԿ-ի հաղթանակի դեպքում մի խումբ հայտնի քրեաօլիգարխիկ անձերի որդիներին և այլ մերձավոր բարեկամներին խոստացվել են բարձր պաշտոններ:
3.Որտեղի՞ց բարի ու անկաշառ Տարոն Մարգարյանին այդքան սեփականություն և հարստություն: Խոսքը դեռևս միայն հայտարարագրվածի մասին է:
Սրանք հարցեր են, որոնք պատասխաններ են պահանջում։ Թռնել չկա։ Ֆեյսբուքում գործող տեխնիկական խմբի հետևում թաքնվելով չես փրկվի։
Ֆեյսբուքը Տարոնին չի փրկի

Սևակ Մինասյան