Քաղաքական

12.04.2013 17:10


Րաֆֆի Հովհաննիսյանը վերադարձավ՝ հուսով գնալ աշխարհի հիմնական բոլոր մայրաքաղաքները ևս

Րաֆֆի Հովհաննիսյանը վերադարձավ՝ հուսով գնալ աշխարհի հիմնական բոլոր մայրաքաղաքները ևս

Քիչ առաջ Մոսկվա-Երևան չվերթով Երևան է ժամանել «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

168.am-ի հետ զրույցում Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է, թե այնտեղ հանդիպել է ՌԴ «համապատասխան շրջանակների հետ» և շնորհակալ է այդ հանդիպումների համար: Նա նաև հայտարարել է, թե Մոսկվա իր այցը կապված չէր Հայաստանի հետընտրական զարգացումների հետ:

Հարցին, թե հանդիպումները պաշտոնակա՞ն էին, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանել է.

«Ամենատարբեր շրջանակների հետ եմ հանդիպել, այդ թվում՝ պետական: Բայց ուզում եմ նշել, որ սա մասնավոր այց էր, համապատասխան ապագայում կմանրամասնեմ հանդիպման մանրամասները: Բայց կարող եմ մի բան ասել, որ չհանդիպեցի ՌԴ նախագահին: Հուսով եմ՝ նորից առիթ կլինի գնալ Ռուսաստան, և հայ ժողովրդի պայքարը իր ազատության և իրավունքի համար տանել աշխարհի հիմնական բոլոր մայրաքաղաքները»:

168.am-ի հարցին՝ այնուամենայնիվ, ի՞նչ տվեց Ձեզ ՌԴ կատարած այս այցը, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանել է.

«Արմենուհու և Կարինի հետ հրաշալի մայրաքաղաքում անցկացրեցի 24 ժամ, վայելեցինք մոսկովյան գարունը, մի քանի լավ հանդիպումներ ունեցանք, և նորից կրկնում եմ՝ համապատասխան պայմանների ժամանակ ավելի կմանրամասնեմ այն: Սա մասնավոր այց էր, և շնորհակալ եմ այդ մասնավոր բնույթի այցի նկատմամբ ձեր հետաքրքրության համար»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը