Լրահոս

15.04.2013 11:12


ՀՀԿ–ական. «...Թող վերցնողները путанка չլինեին՝ չվերցնեին»

ՀՀԿ–ական. «...Թող վերցնողները путанка չլինեին՝ չվերցնեին»

«Անցյալ տարի, երբ 8-րդ ընտրատարածքից մեծամասնական կարգով ԱԺ պատգամավորի թեկնածու էի, ընտրության ավարտից հետո, որի արդյունքում բացառապես ժողովրդի կողմից ինձ տված քվեներով այդ անհավասար մրցակցության պարագայում պաշտոնական տվյալներով անգամ զբաղեցրել էի երկրորդ տեղը, ինձ մոտեցավ իշխող քաղաքական ուժի տարածքային պատասխանատուներից մեկը, որին ճանաչում էի և ասաց.
- Արթուր ջան, մեզնից մի նեղացիր արդյունքների համար: Դու շատ լավ արդյունք ունես: Բոլորս էլ զարմացել էինք քո հավաքած ձայների համար:
Ասացի.
- Բայց ես ձայն չեմ հավաքել: Ժողովուրդն է ինձ քվե տվել: Իսկ դուք՝ իսկապես հավաքեցիք: Դա էլ հո չե՞ս ժխտի: Լուսնից չենք:
- Եղբայր, մեզ ինչո՞ւ ես մեղադրում: Թող վերցնողները путанка չլինեին՝ չվերցնեին: Կամ վերցրել էին՝ թող այլ կերպ քվեարկեին: Մենք ի՞նչ մեղք ունենք, որ վերցրին ու գնացին այդպես էլ քվեարկեցին ...»։

ՀՅԴ անդամ Արթուր Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը