Լրահոս

02.07.2009 14:07


Կրթության և գիտության փոխնախարարը գոհ է միասնական քննությունների հիմնկան փուլի արդյունքներից

- Առաջին հիմնական փուլը խաղաղ, արդյունավետ, հաջողակ անցավ, տապալումներ չեղան,-մամլո ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը։

Նրա խոսքերով՝ չնայած որ տպավորություն է ստեղծվել,  թե այս տարի քննություններն ավելի լարված են եղել, ինքը՝  որպես պատասխանատու, բավարարված է միասնական քննությունների հիմնկան փուլի արդյունքներից։ Մանուկ Մկրտչյանը կարծում է, որ քննությունների միջին գնահատականների ցածր լինելն սպասելի էր, որովհետև ընթացիկ գնահատմն էլ է ցածր եղել։ Պատասխանելով «7օր»-ի հարցին, թե ինչն է պատճառը, որ նման ցածր արդյունքներ է գրանցվել, փոխնախարարն ասել է, որ վիճակն այնքան էլ վատ չէ։

- Մենք դպրոցներում խնդիր ունենք։ Ես դա բազմաթիվ անգամ եմ ասել, բայց  դա հնարավոր եզրահանգումներից մեկն է։ Սակայն միասնական քննությունը նրա համար է, որ  ավելի նուրբ տարբերենք դիմորդների մակարդակները։ Այսինքն, եթե միասնական քննությունների գնահատականի միջինը 11 է, և դա լավ է,  դա չի նշանակում, թե դպրոցներում վիճակը վատ է։ Այ, երբ ընթացիկ քննություններն են ցածր գնահատականներով լինում, դպրոցում վիճակը վատ է,-նշել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը