Լրահոս

15.04.2013 16:37


ՌԴ արտգործնախարարը Թուրքիա է մեկնելու

ՌԴ արտգործնախարարը Թուրքիա է մեկնելու

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 17-ին մեկնելու է Թուրքիա՝ մասնակցելու թուրք–ռուսական համագործակցության խորհրդի համատեղ ռազմավարական խմբի երրորդ համաժողովին: Լավրովը կհանդիպի նաև Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ: 

Հիշեցնենք, որ Լավրովի նախորդ այցը Թուրքիա այնքան էլ բարեհաջող չէր ընթացել։

Նա 2012թ. դեկտեմբերին  Ստաբուլ կատարած այցի ժամանակ կոտրել էր դաստակը։ Դեպքը տեղի էր ունեցել հյուրանոցում։ Լավրովն ընկել էր աստիճանների վրա, ինչից հետո նրան տեղափոխել էին հիվանդանոց։

Հիշեցնենք նաև, որ այս ապրիլին նմանօրինակ դեպք տեղի ունեցավ նաև Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հետ։

Աշխատանքային այցով Թուրքիայում գտնվող Սահակաշվիլին Անթալիայում հեծանիվով զբոսնելիս ընկել և կոտրել էր ձեռքը: 

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը