Հուլիսի 4–ին կմեկնարկեն միասնական լրացուցիչ քննությունները
ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե բարեհաջող ավարտելով միասնական քննությունների առաջին փուլը՝ հուլիսի 4-ից ԳԹԿ-ն կանցկացնի լրացուցիչ փուլ։
Այս փուլին հնարավորություն կունենան մասնակցելու պարտադիր զինվորական ժամկետային ծառայությունից 2009թ. զորացրվածները, Սփյուռքի դիմորդները, արտասահմանյան տարբեր ծրագրերով սովորած շրջանավարտները, որոնք չէին հասցրել հայտագրվել հիմնական փուլին, միասնական քննությանը հարգելի պատճառով չմասնակցած և բողոքարկնման հանրապետական հանձնաժողովի կողմից միասնական լրացուցիչ քննությանը իրավունք ստացած շրջանավարտները։ Ըստ ԳԹԿ մամուլի պատասխանատու Գայանե Մանուկյանի՝ այս պահի դրությամբ լրացուցիչ քննություններին մասնակցելու հյատեր են ներկայացրել
հայոց լեզվից՝ 179, ռուսաց լեզվից՝ 35, մաթեմատիկայից՝ 237, անգլերենից՝ 147, ֆրանսերենից՝ 8, գերմաներենից՝ 13, աշխարհագրությունից՝ 8, ընդհանուր պատմությունից՝ 17, կենասաբանությունից՝ 45, հայոց պատմությունից՝ 71, քիմիայից՝ 41 և ֆիզիկայից՝ 163 դիմորդ։

7or.am