Լրահոս

02.07.2009 14:56


Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Սիրիայի մշակույթի նախարար Ռիադ Նասսան Աղային

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է  Սիրիայի մշակույթի նախարար Ռիադ Նասսան Աղային

Հուլիսի 2-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Սիրիայի մշակույթի նախարար Ռիադ Նասսան Աղային:

Բարձր գնահատելով հայ-սիրիական հարաբերությունները՝ նախարար Նալբանդյանն ընդգծել է, որ հայ և սիրիացի ժողովուրդները կապված են պատմությամբ ստուգված ավանդական բարեկամությամբ և փոխադարձ համակրանքով, իսկ ս.թ. հունիսին Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով Սիրիայի Նախագահ Բաշշար ալ-Ասադի Հայաստան կատարած այցը լուրջ խթան էր երկու երկրների համագործակության ամրապնդման ու հետագա խորացման համար:

Նախարար Ռիադ Նասսան Աղան, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ ուրախությամբ է այցելում բարեկամ Հայաստան: Պարոն Նասսան Աղան նախարար Նալբանդյանին ներկայացրել է Երևանում Սիրիայի Մշակութային շաբաթվա շրջանակում նախատեսված միջոցառումները՝ ընդգծելով մշակութային  ոլորտում փոխանակումների ակտիվացումը՝ որպես բարեկամական ջերմ հարաբերությունների ևս մեկ խորհրդանիշ: Նախարար Ռիադ Նասսան Աղան կարևորել է Սիրիայի հայկական համայնքի դերն ու ներդրումը Սիրիայի զարգացման գործում:

Այս խորագրի վերջին նյութերը