Լրահոս

02.07.2009 15:26


Դավիթ Հակոբյանի համար ավագանու մանդատը չափազանց փոքր ձեռքբերում է

Դավիթ Հակոբյանի համար ավագանու մանդատը չափազանց փոքր ձեռքբերում է

Երևանի ավագանու իր մանդատից հրաժարվելու մասին խոսելով՝ Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանն ասել է, որ Երևանի մասին օրենքում ասվում է՝ մանդատից պաշտոնապես հրաժարվող «սուբյեկտները» պարտավոր են գրավոր ներկայացնել մանդատից հրաժարվելու իրենց դիմումը.

-Փողոցում լոզունգային մոտեցումներն իրավաբանական հիմք չեն։ Եթե նրանք իսկապես ասպետական վեհությամբ ուզում են որպես բոյկոտ ձևակերպել, ուրեմն բոյկոտը ձևակերպելու իրավաբանական փաստաթղթեր կան։ Սակայն նրանք ԿԸՀ չեն ներկայանում և գրավոր դիմում չեն ներկայացնում, ինչը վերածվում է քաղաքական աշխատանքային պորտաբուծության։ Հիմա գնա՞լ և այդ քաղաքական ամբիոնը օգտագործել, թե՞ ոչ. չօգտագործել այդ ամբիոնը՝ ուղղակի մանկամտություն է։

Նա նաև նշել է, որ, այսպես թե այնպես, ավագանու մանդատով ինքը հրապուրված չէ, և այդ մանդատը «слишком мелкая добыча политическая для моего персона»:

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը