Մայրաքաղաքի սուպերմարկետներում հայկական արտադրության պանիր չկա
«Ժողովուրդ»-ը գրում է, որ արդեն մեկ շաբաթ է, ինչ Երևանի սուպերմարկետներում հայկական արտադրության պանիր չկա, ու թերևս մինչև մայիս նոր խմբաքանակ չեն ստանա: Թերթին այս մասին հայտնի է դարձել գործարար դաշտին մոտ կանգնած աղբյուրներից:
Ո՞րն է պատճառը հարցին ՀՀ պանրագործների միության նախագահ Արմեն Գրիգորյանը պատասխանել է. «Պանիր արտադրող ընկերությունները կաթ չեն ունեցել: Քիչ է եղել: Այս խնդիրը բոլոր ընկերությունների մոտ է: Եվ սա կշարունակվի մինչև մայիս ամսվա վերջը: Անասունների խոտն անցյալ տարի թանկ էր: Գյուղացիները գումար չեն ունեցել անասուններին կերակրելու համար, մորթել են: Դրա համար էլ կաթը պակասել է»: