Արմեն Աղայան. «Հավակնոտ նախաձեռնությունն է պատճառը, որ ակտիվանում են բրայզաները, որ մեդվեդևները Բաքու գնալիս Ղարաբաղի հարցն են ավելի լրջորեն քննարկում»
Հատկապես վերջին շրջանում համաշխարհային քաղաքականությունում Թուրքիայի և Ադրբեջանի դերակատարության բարձրացումը քաղաքագետ Արմեն Աղայանը պայմանավորում է «Սերժ Սարգսյանի հավակնոտ նախաձեռնություններով, որոնք ուղղված են հայ-թուրքական բաժանարար գիծը որպես սահման ընդունելուն և բացելուն»։
-Միջազգային հանրություն կոչվածը չի աշխատում ուղղակիորեն ժողովրդի հետ, այլ՝ ղեկավարության։ Եվ երբ որ վերջինն ասում է՝ այո՛, մենք պատրաստ ենք 5 շրջան հանձնել, մենակ թե Թուրքիան սահմանը բացի, նրանք սկսում են տարբերակներ մշակել այդ 5 շրջանը հանձնելու և թուրքական սահմանը բացելու ուղղությամբ,- «Արմատ» ակումբում ասել է Ա. Աղայանը և հավելել.
-Բանակցային գործընթացի ակտիվացումն ուղղակիորեն կապված է Հայաստանի ներկայիս ղեկավարության՝ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերություններն ինչ-որ ձևով կարգավորելու, ինչպես իրենք են սիրում ասել, հավակնոտ նախաձեռնության հետ։ Այս հավակնոտ նախաձեռնությունն է պատճառը, որ ակտիվանում են բրայզաները, որ մեդվեդևները Բաքու գնալիս Ղարաբաղի հարցն են ավելի լրջորեն քննարկում և այլն։
Քաղաքագետը նշել է, որ ԼՂՀ կարգավորման բանակցություններում Հայաստանի վրա որևէ ճնշում չի եղել, և հայկական կողմն ինքն է միշտ խոսել զիջումների մասին.
-Ռուսաստանը փորձում է քավորի դեր կատարել հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում, բայց նա այդ քավորի դերը կատարում է փեսայի համաձայնությամբ։ Եթե հայկական ղեկավարության կողմից զիջումների պատրաստակամությունը չլիներ, Ռուսաստանն այդ զիջումը Հայաստանին երբեք չի պարտադրելու։ Սա վերաբերում է նաև Ֆրանսիայի, ԱՄՆ-ի համանախագահներին։ Երբ որ բոլոր միջնորդներն ասում են տառացիորեն նույն բաները, ինչ-որ Սերժ Սարգսյանն ասել էր դեռ նախագահ դառնալուց առաջ՝ Մոսկվայում և Բրյուսելում, և ինչը հետագայում սկսեց հաստատել իր ֆուտբոլային դիվանագիտությամբ ու մնացած բոլոր նախաձեռնություններով, ուրեմն հաշվի են առնում այն հանգամանքը, որ Հայաստանը հանկարծ որոշել է զիջել։

7or.am