Լրահոս

02.07.2009 16:04


Դավիթ Հակոբյանը Զարուհի Փոստանջյանի դեմ «արշավանքը» անբարոյականություն է համարում

Դավիթ Հակոբյանը Զարուհի Փոստանջյանի դեմ «արշավանքը» անբարոյականություն է համարում

-Ինչ վերաբերում է Զարուհի Փոստանջյանի նկատմամբ քաղաքական հիստերիային, ապա ես այդ խմբակցությանը միշտ քննադատողի դերում եմ եղել, բայց դա ուղղակի ողբերգություն է։ Տակտիկական նրբանկատություն չունենալը, անփորձությունը չի կարելի դավաճանության աստիճանի հասնող պացիֆիստական մերկանտիլիզմով համեմել։ ԵԽԽՎ-ում բոլորն էլ ինտերնացիոնալ խումբ են, այնտեղ ազգային պատկանելություն չկա։ Եթե ուզում եք իմանալ, գերմանացիներն ու անգլիացիները հարյուր անգամ ավելի հանցագործներ են եղել մեր նկատմամբ, քան թուրքերը։ Սակայն, չգիտես ինչու, երկու ստորագրության համար այսպիսի պարսավանքի է արժանացել, այն էլ՝ այսպես կոչված տղամարդ քաղաքական գործիչների մի «ոհմակ» խաչակրաց արշավանք է կազմակերպել տիկնոջ դեմ։ Ուղղակի, դա համարում եմ անբարոյականություն, неблагородное дело, անսազական մեր քաղաքական գործիչներին,- վերջերս ԵԽԽՎ-ում Զարուհի Փոստանջյանի ձեռնարկած քայլի վերաբերյալ եղած արձագանքների մասին «Հայելի» ակումբում ասել է Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը