Լրահոս

02.07.2009 16:45


Ողևորափոխադրումների սեզոնը բացվել է

Ողևորափոխադրումների սեզոնը բացվել է

«Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Մարատ Խակովը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում նշել է, որ «Ռուսական երկաթուղիներ» ՓԲԸ-ի տնօրեն Վլադիմիր Յակունինը Հայաստան իր այցի ժամանակ դրական է գնահատել «ՀԿԵ» ՓԲԸ-ի գործունեությունը։ Նա նաև խոսել է  որոշ նախագծերի մասին, որոնք այսօր իրականացնում է ընկերությունը։ Մասնավորապես, հուլիսի 10-ին շահագործվելու է  Արմավիր-Երևան ուղղությունը, տոմսերի գինը 300 դրամ է, իսկ գիծը գործելու է օրը 4 անգամ՝ 2 ժամը մեկ։ Նախատեսվող երկրորդ նախագիծը Երևան-Բաթում ուղևորափոխադրման գծի կազմակերպումն է։ Երևան-Բաթումի գնացքը կշարժվի հուլիսի 15-ին, ուղևորատոմսը կարժենա 9-12 հազ. դրամ։

Ընկերության առաջարկած նոր ծառայություններից է հանգստյան օրերի գնացքների շահագործումը, որոնք կշարժվեն Արմավիրի կամ Քանաքեռի կայարանից դեպի Շորժա։ Գնացքը շարժվում է ուրբաթ՝ 21։00-ին, վերադառնում է կիրակի օրը։ Ուղևորն այդ 2 օրը կարող է անցկացնել գնացքում, որտեղ ապահովված կլինի բոլոր ծառայություններով։ Տոմսի արժեքը 9 հազ. դրամ է։ Երևան-Շորժա գծի տևողությունը 4 ժամ 10 րոպեից կրճատվել է մինչև 3 ժամ 40 րոպե, իսկ հուլիսի 10-ից նախատեսվում է կրճատել մինչև 3 ժամ 10 րոպե։

-Մենք բարձրացրել ենք ծառայությունների մակարդակը, լուրջ աշխատանք ենք տանում կայարանների վերանորոգման և վերականգման ուղղությամբ։ Եվ, ինչպես արդեն նշել ենք, սակագները չեն բարձրանալու,- ասել է Մարատ Խակովը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը