«Ավագանին պետք է լինի վերահսկիչ հանձնաժողով»,–«Կենտրոն» հեռուստատեսության «Ուրվագիծ» հաղորդման շրջանակում նշեց ԱԺ «ՀՅԴ» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ խոսելով Երևանի ավագանու ընտրությունների մասին: «Մենք Երևանում անընդհատ հանդիպում ենք ընդվզումների՝ քաղաքաշինությունից սկսած, էկոլոգիայով վերջացրած, բայց ոչ մի անգամ ոչ մի ավագանի չի փորձել խնդրին ծանոթանալ ու լուծում տալ, միշտ փորձել են լռեցնել»,- ասաց նա՝ հավելելով, որ խնդրահարույց երևույթներին առերեսվելով՝ քաղաքապետարանը կամ լռել է, կամ քաղաքացիներին ուղղորդել է ինքնուրույն պայքարի ճանապարհով: Մինչդեռ, ըստ Մինասյանի, եթե քաղաքապետը լիներ ընդդիմադիր դաշտից, նման դեպքերում կմիջամտեր, հարցեր կբարձրացներ և կառավարության հետ նման մրցակցության պայմաններում կշահեր հանրությունը:
«Երևանի բյուջեն շուրջ 80 մլրդ է, բայց քաղաքապետարանի կայքում երևում է միայն 66 մլրդ-ը, մնացած մոտ 13 մլրդ-ը՝ հողերի վաճառքից և այլնից ստացվող, չի երևում, իսկ «Երևան» հիմնադրամի միջոցները ընդհանրապես անվերահսկելի են: Երևանի բյուջեն անվերահսկելի է: Ես՝ որպես մասնագետ, փորձել եմ ստանալ քաղաքապետարանի բյուջեի պատկերը՝ ինչ մուտքեր, ինչ ելքեր են ունեցել, չեմ կարողացել: Մի բան էլ ասեմ, որ ցնցող կարող է լինել. Վերահսկիչ պալատը անցյալ տարի ստուգել է քաղաքապետարանը, բայց մինչ այս պահը հաշվետվությունը հրապարակված չէ: Մի-երկու խախտում նշվել է, բայց ընդհանուր զեկույցը դեռ չկա: Եվս մի խնդիր. այսօր քաղաքապետարանը բյուջեի շուրջ 60 տոկոսը ստանում է կառավարությունից: Սա նշանակում է, որ քաղաքային իշխանությունը կենտրոնական իշխանությունից մեծապես կախված է: Մեր նպատակն է դա փոխել, և 75 տոկոսը բերել Երևանից, որ լիովին հնարավոր է»,- ասաց նա:
Մինասյանը նշեց, որ երթուղայինները պիտի հիմնականում սպասարկեն այն փողոցները, ուր մեծ ավտոբուսները չեն մտնում, և մետրոպոլիտենին կապեն հեռավոր շրջանները, մինչդեռ այսօրվա Երևանում «միկրոավտոբուսների ցանցը մխրճվել է ավտոբուսների մեջ»:
Բարձրացված խնդիրների մասին Արծվիկ Մինասյանը պատրաստակամություն հայտնեց բանավիճել գործող քաղաքային իշխանության հետ և նշեց, որ բանավեճը պետք է պարտադրվի քաղաքային իշխանության ներկայացուցիչներին, ովքեր անընդհատ խուսափում են բանավեճերից, որպեսզի ընտրողն իրական հնարավորություն ունենա ծանոթանալ իշխանության գործունեությանը:
Արծվիկ Մինասյան. «Երևանի բյուջեն անվերահսկելի է»