Լրահոս

02.07.2009 17:31


Արմեն Մազմանյանը երբեք չի կանգնի Լևոն Տեր–Պետրոսյանի կողքին

Արմեն Մազմանյանը երբեք չի կանգնի Լևոն Տեր–Պետրոսյանի կողքին

«Գոյ» թատրոնի հիմնադիր Արմեն Մազմանյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Հայ ազգային կոնգրեսի կատարածը ոչ թե հասարակական-քաղաքական շարժում է, այլ ընդամենը «կուրացում և քաղաքական, սոցիալական, տնտեսական, իրավական շեղումների արդյունքում մարդկանց ներքին բողոքն ի շահ Լևոն Տեր-Պետրոսյանի օգտագործում»։

Ինչ վերաբերում է Լևոն Տեր-Պետրոսյանին, ապա, ըստ Ա. Մազմանյանի, ինքը երբեք չի գնա ու նրա կողքին չի կանգնի, քանի որ Լ. Տեր-Պետրոսյանն ասում էր՝ «Ղարաբաղը պիտի տանք՝ Հայաստանը փրկենք, որ ազգայինը կեղծ կատեգորիա է, որ մեր երկիրը, բացի գյուղատնտեսությունից, ուրիշ բանով չպետքէ զբաղվի...».

-Չեմ հավատում ո՛չ մի թեզիսի, ո՛չ մի սկզբունքի, բացի ցանկությունից՝ սրանք թող գնան, մե՛նք գանք։ Ես դրա մեջ միայն այդ եմ տեսնում՝ ռևանշիզմ։ Նա ատում է ազգային կատեգորիաները՝ ասելով, թե ազգայինը կեղծ է, թե Հայ դատը սուտ, մեռած բան է, թե Ղարաբաղը, մեկ է, պիտի տանք։ Ես վստահ եմ, որ եթե հնարավոր լիներ որևէ սարքով նրա խորքում ընդերքը ստուգել, կտեսնեինք, որ ոչինչ նրա ներսի «չիպերի» մեջ չի փոխվել։ Փոխվել է արտաքին ձևը, որովհետև այսօր ժողովրդի հետ պետք է այսպես խոսել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը