Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը Նիկոլ Փաշինյանի խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստի շարունակությունը հետաձգել է մինչև հուլիսի 3-ի ժամը 14։30-ը։ Նիկոլ Փաշինյանի փաստաբան Արթուր Գրիգորյանը «7օր»-ի հետ զրույցում նշել է, թե նախաքննության մարմինը դատարանին խնդրել է արդեն իսկ դատարանի որոշմամբ կալանավորված Նիկոլ Փաշինյանի նկատմամբ մեկ անգամ ևս կիրառել կալանքը որպես խափանման միջոց։
-Այդ գործընթացի անունը դրել են վերաքննարկում։ Մենք դադարել ենք զարմանալ այն հնարքներից, որոնք կարող է մեր դատական համկարգը բանեցնել։ Նման նորմ քրեական օրենսգիրքը չի նախատեսում,-ասել է նա։
Փաստաբանը վստահեցրել է, որ իրենք դիմելու են մինչև մարդու իրավունքների Եվրոպական դատարան։ Այն հարցին, թե քանի՞ տարի ազատազրկման կդատապարտեն Նիկոլ Փաշինյանին, Արթուր Գրիգորյանը պատասխանել է, թե մոտավորապես 10 ։
-Ե՛վ տեսականորեն, և՛ պրակտիկորեն այդպես է։ Թե վաղը կամ մյուս օրը ինչպիսի՞ պատիժ կնշանակի դատարանը, ցույց կտա, թե ի՞նչ չափով կընկնի նա համաներման տակ, կամ կընկնի՞ առահասրակ, թե՞ ոչ,- նշել է նա։
Նիկոլ Փաշինյանը կընկնի՞ համաներման տակ

7or.am