Լրահոս

02.07.2009 17:41


Դավիթ Հակոբյան. «Или нового государя, или новый парламент»

Դավիթ Հակոբյան. «Или нового государя, или новый парламент»

Գնահատելով երկրի քաղաքական և տնտեսական իրավիճակը՝ Դավիթ Հակոբյանն ասել է, որ 2008թ. նախագահական ընտրություններից մեկ տարի անց երկրի դրությունը տնտեսական և քաղաքական տեսանկյունից մնում է անմխիթար.

-Հարկային փաթեթի կրկնակի «բլոկիրովկայից» հետո պարզ դարձավ, որ 2009թ. հատկապես 2-րդ կիսամյակը կլինի արտահերթ պառլամենտական ընտրությունների տարի։ Եթե նախագահը չլուծարի պառլամենտը, որի վրա այլևս հենվել չի կարող, որի արդյունավետությունը հասել է մինիմումի, ուրեմն ականատես կլինենք արտահերթ նախագահական ընտրություններին։ Այս երկրի օրհասական վիճակից ելնելով՝ կարծում եմ, որ или нового государя, или новый парламент: Իրադրությունը շատ լուրջ է, և  կարծում եմ՝ տարվա երկրորդ կեսին ականատես կլինենք այդ քաղաքական իրադարձություններին։

Մյուս  հանգամանքը, որ պարտադրում է նոր ընտրություններ հատկապես պառլամենտական թևում, ըստ Դավիթ Հակոբյանի, այն է, որ իշխանափոխությունը Հայաստանում կատարվում է ոչ թե ընտրական իրավունքի միջոցով, այլ «պալատական հեղաշրջումների, բլանկիզմի, տեռորիզմի, խունտիզմի և բոնապարտիզմի» ճանապարհով։

Արտահերթ ընտրություններին այլ քաղաքական ուժերի հետ իր հնարավոր համագործակցությունը բացառելով՝ Դավիթ Հակոբյանն ասել է, թե հերիք է՝ իրե՛նք սատարեն ուրիշներին, թող մի քիչ էլ ուրիշնե՛րը սատարեն իրենց։

-Արտահերթ պառլամենտական ընտրությունների դեպքում, ամենայն հավանականությամբ, ես կգնամ իմ կուսակցությամբ, արտահերթ նախագահականի ժամանակ չեմ զիջի ոչ մեկին, կգնամ միայնակ։ Առաջնեկությունը քաղաքական դաշտում ոչ մեկին չեմ հանձնի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը