Լրահոս

19.04.2013 10:52


Վարչապետը, թուղթը, ատկատներն ու լոլոները

Վարչապետը, թուղթը, ատկատներն ու լոլոները

Վարչապետ Տիգրան Սարգսյանը 5 տարի ղեկավարում է ՀՀ Կառավարությունը, սակայն մինչև հիմա կարծես թե գլխավորը երկրորդականից չի տարբերում: Իր հերթական դասախոսության ժամանակ` նկատի ունեմ Կառավարության նիստը, Վարչապետը, ձեռից գնացող երկրի գլխավոր խնդիրները թողած, սկսել էր հաշվել, թե որ նախարարությունն ու գերատեսչությունն ինչքան թուղթ է օգտագործում կամ գնում: Դե ոզնուն էլ հասկանալի է, որ թղթի գնման համար ծախսվող գումարները ոչինչ են այն միլիոնավոր դոլարների ատկատների համեմատ, որ առկա է Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարությունում: Համ էլ ո՞ւմ վրա է մուննաթ գալիս վարչապետը: ԾԻԳ-երի տնօրենները հլու-հնազանդ չե՞ն իրեն: Իհարկե՝ այո: 

Պ. Սարգսյան, ինչպես պապս էր ասում, «իր մեղքը ուրիշի վզին փաթաթողի հետ ընկերություն մի արա, հետը մի խմի»: Վերանշանակվել եք, լուրջ գործերով զբաղվեք, Կառավարության նիստերն էլ շոուների մի վերածեք: Երկիրը դատարկվում է, մարդիկ օր-օրի աղքատանում են, իսկ դուք անխոնջ ու բարձր տրամադրությամբ անվերջ լոլոներ ու Գյուլնազ տատի, կամ պապի, կարևոր չի, հեքիաթներ եք պատմում էս խեղճ ժողովրդին:

Արա Արամյան

Այս խորագրի վերջին նյութերը