Երկաթուղային և արագընթաց ավտոմոբիլային ճանապարհներ՝ Հայաստանի հյուսիսից հարավ
Նպատակ ունենալով վերականգնել Հայաստանի դերը որպես տարանցիկ երկիր և հաշվի առնելով ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը` առաջնային կարևորություն է ստանում ՀՀ տարածքում հյուսիսից դեպի հարավ երկու հարևան պետությունների միջև արագընթաց ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհների կառուցման գաղափարը»,– հայտարարել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանը։
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը հուլիսի 2-ին կազմակերպել էր ՀՀ «Հյուսիս-հարավ» երկաթուղային և արագընթաց ավտոմոբիլային ճանապարհների նախագծերի իրականացման հայեցակարգի շնորհանդես, որը մշակվել է գերմանա-ավստրիական «iLF» խորհրդատվական ընկերության կողմից՝ «Կոնցեռն ՄՈՆ-ԱՐԽ» ԲԲԸ-ի ֆինանսական աջակցությամբ։
Նախարարն ասել է, թե նշված ենթակառուցվածքների զարգացման շնորհիվ հնարավոր կլինի Պարսից ծոցի և սևծովյան նավահանգիստների միջև կայուն ու արագ հաղորդակցություն ապահովել.
-Զգալիորեն կնվազեցվեն Հայաստանի արդյունաբերողների, արտահանողների և ներկրողների տրանսպորտային փոխադրումների համար կատարվող ծախսերը,- նշել է Գ. Սարգսյանն ու ավելացրել, թե Հյուսիս-Հարավ նախագծի իրականացման գաղափարը հետաքրքրություն է ներկայացրել ինչպես մեր անմիջական հարևանների՝ Վրաստանի և Իրանի, այնպես էլ Ռուսաստանի, Չինաստանի, Ղազախստանի համար։

7or.am