Հրանտ Բագրատյանի խաղերն ու Տիգրան Սարգսյանի վերանշանակումը
Հրանտ Բագրատյանը տնտեսագիտորեն շատ լավ ապացուցում է, որ Տիգրան Սարգսյանը ձախողված վարչապետ է, և որ մեր տնտեսությունը լավագույն դեպքում դոփել է տեղում (տե՛ս http://7or.am/am/news/view/50597/)։
Այ, եթե Բագրատյանի քաղաքագիտական պատկերացումները գոնե մի քիչ մոտ լինեին տնտեսագիտականին, ապա նա չէր ուտի իշխանության նետած «կուտը» և նախագահական «ֆեյք» ընտրություններին չէր մասնակցի վարչապետ նշանակվելու հույսով։
Եթե Բագրատյանի քաղաքական պատկերացումները հերիքեին, և նա պաթոլոգիկ ինքնագնահատական չունենար, ապա չէր մտնի «Սերժ Սարգսյանը մեղավոր չէ, Տիգրանն է ամեն ինչ փչացնում» տիպի էժանագին խաղերի մեջ և «լայթ» գեղամյանություն չէր անի։ Դրա փոխարեն նա պետք է իրատեսորեն գնահատեր սեփական հնարավորություններն ու ամեն ինչ աներ, որպեսզի իշխանության դեմ միասնական ճակատ ձևավորվեր նախագահական ընտրություններից առաջ, այլ ոչ թե սեպարատ քայլերի գնար, քաղաքական ժուլիկությամբ զբաղվեր և ընտրությունների ժամանակ մարդկանց խաբեր, թե անպայման հաղթելու է։
Ինչո՞ւ է հիմա Բագրատյանը դուրս գալիս իր ափերից։ Ի՞նչ է՝ նա նո՞ր հասկացավ, որ Տիգրան Սարգսյանն ամենացանկալի վարչապետն է տնտեսաքաղաքական գերկենտրոնացման ձգտող Սերժ Սարգսյանի համար։ Ի՞նչ է, պարզ չէ՞ր, որ իշխանություններին ինքը պետք էր մինչև փետրվարի 18–ը։ Եթե Բագրատյանը նոր հասկացավ այս ամենը, ապա քաղաքականապես անմեղսունակ է։ Իսկ եթե ձևեր է թափում, թե իբր նոր հասկացավ, ապա ավելի վատ իր համար։
«Չեմ հասկանում՝ մարդ չու՞նեն։ Թե իսկապես ընդդիմությանը տաշեղի տեղ էլ չեն դնում։ Բա Հայաստա՞նը»,– վրդովված ու զարմացած գրում է Բագրատյանը։
Լո՞ւրջ եք ասում, պարո՛ն Բագրատյան։ Դուք մտածել եք, թե այս իշխանությունները ընդդիմությանը, մասնավորապես Ձեզ տաշեղի տեղ են դնո՞ւմ։ Դրա՞ համար ՀԱԿ–ում խաղեր տվեցիք ու դարձաք Սերժ Սարգսյանի «վաստակավոր մրցակիցներից» մեկը։ Մտածում էիք, թե տաշեղի տե՞ղ են Ձեզ դրել, երբ աչքով–ունքով հասկացրել են, թե բա լավ վարչապետացու ես, արի «քցի» թիմակիցներիդ, մտի ընտրապայքարի մեջ, իսկ հետո էլ Սերժը բարի է, մի բան կտա քեզ։ Ա՞յդ հույսով էիք խայտառակ ընտրություններից հետո գրում, թե Սերժ Սարգսյանն անձնական ընչաքաղցության բացակայություն ունի և Ռոբերտ Քոչարյանի համեմատ մարդկային հատկանիշներով է օժտված։ Օրվա կուրսով քծնում էիք Սերժին, որ ի՞նչ անեիք։
Պարո՛ն Բագրատյան, Տիգրան Սարգսյանի վերանշանակման հարցում Դուք ձեր մեղքի բաժինն ունեք։ Այնպես որ, տնտեսագիտական առումով ճիշտ քննադատական խոսք հնչեցնելուն զուգընթաց՝ լավ կլիներ լսել նաև քաղաքական առումով ինքնաքննադատականը։ Թե չէ, հետին թվով «լոլոներ» ով ասես կկարդա։

«Չեմ հասկանում՝ մարդ չու՞նեն։ Թե իսկապես ընդդիմությանը տաշեղի տեղ էլ չեն դնում։ Բա Հայաստա՞նը »,– վրդովված ու զարմացած գրում է Բագրատյանը։

7or.am