Լրահոս

02.07.2009 18:09


Արմեն Մազմանյանը հայտարարել է, թե Վերահսկիչ պալատը սուտ է ասում

Արմեն Մազմանյանը հայտարարել է,  թե Վերահսկիչ պալատը սուտ է ասում

Վերահսկիչ պալատի կողմից Մշակույթի նախարարությանն ուղղված մեղադրանքներին «Գոյ» թատրոնի հիմնադիր Արմեն Մազմանյանը համաձայն չէ։ Նա հայտարարել է, որ անձամբ է երեք փաստ ստուգել և պարզել, որ Վերահսկիչ պալատի մատնանշած փաստերը սուտ են.

-Այստեղ ավելի շատ պոպուլիզմն է գործում, որովհետև պիտի ցույց տրվի, թե ոնց են բոլորն ուտում։ Օրինակ՝ «Սայաթ-Նովան»։ Ասում են՝ փողը բյուջեից դուրս է եկել, ներկայացումը չկա, փողը չկա։ Օպերան պետական բյուջետային հիմնարկ է։ Օպերայի բյուջեում այդ գումարի կեսն առ այսօր առկա է, մնացած կեսը՝ մոտ մի 300 կոստյում, ձեռքով կարած գործեր են։ Այնտեղ մի փաստ է եղել. այն մարդը, որը պետք է բեմադրեր, մահացել է։ Փողը տեղո՛ւմ է, էլի բյուջեում է, որովհետև Օպերան էլ է բյուջետայինի հաշիվ։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը