Լրահոս

20.04.2013 11:11


Ինչո՞ւ են Հյուսիսային համալսարանի մի խումբ աշխատակիցների արձակուրդային չտալու համար հեռացնում աշխատանքից

Ինչո՞ւ են Հյուսիսային համալսարանի մի խումբ աշխատակիցների արձակուրդային չտալու համար հեռացնում աշխատանքից

Հարգելի՛ ՀՀ ԿԳ նախարար պրն. Աշոտյան, խոսում էիք հակակոռուպցիայից, ակնարկում, որ կրթական ոլորտում ձեզ «յանմ» հաջողվում է դրական ընթացք, առաջխաղացում մտցնել հակակոռուպցիայի հետ կապված, բայց ես ոնց հետևություն եմ անում դուք դա հասկանում եք կոռուպցիայի առաջխաղացումով: 
Պահանջում եմ, որ բացատրություն տաք՝ որպես տվյալ ոլորտի առաջին պատասխանատու, թե ինչու են Հյուսիսային համալսարանի մի խումբ աշխատակիցների արձակուրդային չտալու համար հեռացնում աշխատանքից: Թե այդ ինչպես է, որ Հյուսիսային համալսարանի ռեկտոր Բորիս Մակիչյանը առանց վախի զգացումի հնարամիտ լուծում գտնում խնայողություն կատարելու համար և որպեսզի իր աշխատակիցներին ամառային արձակուրդներին ավելորդ գումար չվճարի, հունիս ամսին մարդկանց հեռացնում է աշխատանքից, իսկ երբ սկսվում է ուսումնական շրջանը, սեպտեմբերից կրկին գրանցում է որպես աշխատողներ: 

Եթե պետք է, փաստաթղթեր էլ կարող եմ ներկայացնել, եթե հաստատ խնդրին լուծում տալու ցանկություն կունենաք: Չնայած ինչպես իմ նախորդ գրառումներից հասկացա, դուք ի վիճակի չեք անգամ ձեր ոլորտում խնդիր լուծել և տարբեր հնարքներով խուսափում եք պատասխան տալուց: 

Ալբերտ Գասպարյան

Այս խորագրի վերջին նյութերը