Պուտինն ու Օբաման Բոսթոնի ահաբեկչության վերաբերյալ հեռախոսազրույց են ունեցել
Բոսթոնի ահաբեկչությունն իրականացրած 19–ամյա Ջոհար Ցարնաևին ձերբակալելուց հետո, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դիմել է ամերիկացիներին` նշելով, որ ցանկացած ահաբեկիչ դատապարտված է, քանի որ Միացյալ Նահանգների յուրաքանրյուր քաղաքցի պատրաստ է հակազդել չարիքին։ Նա խոստացել է մանրակրկիտ հետաքննություն անցկացնել տեղի ունեցածի վերաբերյալ և բացահայտել ահաբեկչության նպատակները, ինչպես նաև պարզել, թե արդյոք ահաբեկիչներն ունեցե՞լ են հանցակիցներ։ Հիշեցնենք, որ Բոսթոնի ահաբեկչության մեջ կասկածվող եղբայրները Չեչնիայից են: Նրանցից մեկը սպանվել էր։ Այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ Օբամայի ու Պուտինի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել: Պուտինը ցավակցություն է հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ։ Կողմերը շեշտադրել են ահաբեկչության դեմ պայքարում համատեղ միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը:
Պուտինն ու Օբաման Բոսթոնի ահաբեկչության վերաբերյալ հեռախոսազրույց են ունեցել
Բոսթոնի ահաբեկչությունն իրականացրած 19–ամյա Ջոհար Ցարնաևին ձերբակալելուց հետո, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դիմել է ամերիկացիներին` նշելով, որ ցանկացած ահաբեկիչ դատապարտված է, քանի որ Միացյալ Նահանգների յուրաքանրյուր քաղաքցի պատրաստ է հակազդել չարիքին։ Նա խոստացել է մանրակրկիտ հետաքննություն անցկացնել տեղի ունեցածի վերաբերյալ և բացահայտել ահաբեկչության նպատակները, ինչպես նաև պարզել, թե արդյոք ահաբեկիչներն ունեցե՞լ են հանցակիցներ։
Հիշեցնենք, որ Բոսթոնի ահաբեկչության մեջ կասկածվող եղբայրները Չեչնիայից են: Նրանցից մեկը սպանվել էր։
Այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ Օբամայի ու Պուտինի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել: Պուտինը ցավակցություն է հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ։ Կողմերը շեշտադրել են ահաբեկչության դեմ պայքարում համատեղ միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը: