Լրահոս

20.04.2013 15:56


Հյուրանոցից կատարված 2 միլիոնի գողությունը բացահայտվեց

Հյուրանոցից կատարված 2 միլիոնի գողությունը բացահայտվեց

Ապրիլի 18-ին ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Զովունի գյուղում գտնվող հյուրանոցի սենյակներից մեկից գողացել են մի կնոջ ոսկյա թևնոցը, 2 մատանին` ադամանդյա քարերով, և ոսկյա վզնոցը՝ խաչով՝ պատճառելով 2 000 000 դրամի նյութական վնաս:

Ոստիկանության ծառայողները, գողությունը կատարելու կասկածանքով, ապրիլի 19-ին՝ ժամը 13։30-ին, վարձակալած բնակարանից բերման են ենթարկել Գվինեայի Հանրապետության քաղաքացի, 1988թ. ծնված Ալֆա Սունունուինին:
 Գողոնն առգրավված է:
 Ա. Սունունուինը ձերբակալված է:

Այս խորագրի վերջին նյութերը