Լրահոս

20.04.2013 13:56


Մեղադրանք է առաջադրվել

Մեղադրանք է առաջադրվել
Ապրիլի 7-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 51-ամյա մի կին` հայտնելով, որ նույն օրը՝ ժամը 12։00-ի սահմաններում, Եղբայրության փողոցի թիվ 9 շենքի մոտ անհայտ անձը բացահայտ հափշտակել է իր  պարանոցի ոսկյա շղթան և դիմել փախուստի` պատճառելով 150 000 դրամի նյութական վնաս:
 Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ կողոպուտը կատարել է 1996թ. ծնված Նարեկ Ս.-ն, որը ապրիլի 19-ին՝ ժամը 19։45-ին, հրավիրվել է Շենգավիթի բաժին և քննչական գործողություններից հետո նրան առաջադրվել է մեղադրանք:

Այս խորագրի վերջին նյութերը