Լրահոս

20.04.2013 14:21


«Coca-Cola» և «Citigroup-ին» կոչ են անում խզել կապերը ցեղասպանությունը հերքող թուրք-ամերիկյան կառույցի հետ

«Coca-Cola» և «Citigroup-ին» կոչ են անում խզել կապերը ցեղասպանությունը հերքող թուրք-ամերիկյան կառույցի հետ

Ցեղասպանության հիմնախնդիրներն ուսումնասիրող և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կանխարգելման ջատագով մի շարք հայտնի կազմակերպություններ նամակ են հղել ամերիկյան «Կոկա-Կոլա» (Coca-Cola) և ֆինանսական-ներդրումային «Սիթիգրուփ» (Citigroup) ընկերություններին և կոչ են արել չմասնակցել ԱՄՆ-ում գործող Թուրք-ամերիկյան միությունների դաշնության (ԹԱՄԴ) համագումարին:
«Կոկա-Կոլա» և «Սիթիգրուփ» ընկերություններին ուղղված նամակը պատրաստել են Ամերիկայի հայ դատի հանձնախումբը, «Միավորվել ենք, որ վերջ տանք ցեղասպանությանը» (United to End Genocide), «Ներդրողներն ընդդեմ ցեղասպանության» ( Investors Against Genocide), «Ջենըսայդ Վոթչ» (Genocide Watch) «Փրկենք Դարֆուրը»(Save Darfu) Ջուիշ վորլդ վոթչ» (Jewish World Watch) կազմակերպությունները: Հայտնում է «Asbarez» պարբերականը:

Նամակում կազմակերպությունները մտահոգություն են հայտնել, որ «Կոկա-Կոլայի» և «Սիթիգրուփի» նման աշխարհահռչակ ընկերությունները համագործակցում են այնպիսի մի կազմակերպության հետ, որը որդեգրել և իրականացնում է անհերքելի փաստ Հայոց ցեղասպանությունն ուրանալու, մերժելու և դրա ճանաչումը խոչընդոտելու քաղաքականություն:

«Ինչպես 2007թ. գրել էր Ցեղասպանությունն ուսումնասիրողների միջազգային ընկերակցությունը, ցեղասպանության հանցագործությունը շարունակում է «հետապնդել» մարդկանց: Իսկ Հայոց ցեղասպանությունը հերքելու Թուրքիայի քաղաքականությունը «արտոնագիր», «կարմիր լույս է» աշխարհի մյու անկյուններում ցեղասպանություններ իրականացնելու համար: Ուրացումը ցեղասպանության վերջնական փուլն է, քանի որ այն արատավորում է զոհերի հիշատակը և արդարացնում հանցագործություն կատարողներին: Այդ իսկ պատճառով մենք կոչ են անում խզել կապերը բոլար այն կազմակերպությունների հետ, որոնք հերքում են Հայոց ցեղասպանությունը»,- նշվում է համատեղ նամակում:

Այս խորագրի վերջին նյութերը