Լրահոս

20.04.2013 19:18


Վահագն Խաչատրյան. «Բուրժուադեմոկրատական հեղափոխության արդյունքում ծնվել է ազատությունը» (լուսանկարներ)

Վահագն Խաչատրյան. «Բուրժուադեմոկրատական հեղափոխության արդյունքում ծնվել է ազատությունը» (լուսանկարներ)

Քիչ առաջ Ավան վարչական շրջանի ընտրողների հետ են հանդիպել մայիսի 5–ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններում ՀԱԿ ցուցակը գլխավորող Վահագն Խաչատրյանը, ՀԱԿ–ի ավագանու թեկնածուները և ՀԱԿ կուսակցության ներկայացուցիչներ։

«7օր»–ի թղթակիցը փոխանցում է, որ ՀԱԿ–ի քաղաքապետի թեկնածու Վահագն Խաչատրյանը հայտարարել է՝ սա այն Երևանն է, որը մերը չէ, սա այն Երևանն է, որ այդպիսի Երևանում չենք ուզում ապրել։

–Ես չեմ ուզում, որ ինձանից վախենան, չեմ ուզում, որ Երևանի քաղաքացին իշխանավորից վախենա՝ առավել ևս Երևանի քաղաքապետից։ Խոսքը վերաբերում է և՛ Տարոնին, և՛ մնացածներին։ Չի կարելի այնպես անել, որ դուք այստեղ դառնաք իշխանավորներ, իսկ մնացածները ստրուկներ։ Չե՛նք թողնելու,–հայտարարել է Վ. Խաչատրյանը։

Նա ավելացրել է՝ իրենք նրա համար են, որ Երևանում այլևս ստրուկ չլինի, և հիշեցրել է ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր–Պտերոսյանի խոսքերը՝ բուրժուադեմոկրատական հեղափոխության մասին։

–Նա հենց դա՛ նկատի ուներ, որ պետք է ազատագրվենք իշխանավորներից, ովքեր փորձում են մեզ ստրուկ դարձնել։ Բուրժուադեմոկրատական հեղափոխության արդյունքում ծնվել է ազատությունը, ազատ քաղաքացին, ազատ բիզնեսմենը։ Սա՛ է բուրժուադեմոկրատական հեղափոխությունը։ Մենք սա՛ ենք ուզում իրականացնել։ Մենք պարտավոր ենք ազատվել այս իշխանությւունից։ ՀՀԿ–ն կործանում է Հայաստանի Հանրապետությունը,–եզրափակել է Վ. Խաչատրյանը։

Հանդիպման ավարտին նա հիշեցրել է, որ ապրիլի 30–ին ՀԱԿ–ը՝ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորությամբ, հրավիրում է մեծ հանրահավաքի։

7or.am

  

Այս խորագրի վերջին նյութերը