Լրահոս

22.04.2013 09:41


Բոսթոնի ահաբեկչության չեչեն կասկածյալը սկսել է ցուցմունք տալ

Բոսթոնի ահաբեկչության չեչեն կասկածյալը սկսել է ցուցմունք տալ

ԱՄՆ Բոսթոն քաղաքում ահաբեկչություն կազմակերպելու մեջ կասկածվող Ջոխար Ցառնաևը հիվանդանոցում ուշքի է եկել և արդեն ցուցմունք է տալիս։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխամցմամբ՝ քննիչները կասկածյալից փորձում են պարզել ահաբեկչությանն առնչություն ունեցող բոլոր անձանց՝ բացահայտելու այլ հնարավոր ահաբեկչություններն ու չգործարկված պայթուցիկները։ Ցարնաևը չի կարողանում խոսել՝ ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ վնասվել է նրա պարանոցը։ Կասկածյալը հարցերին պատասխանում է գրավոր։

Հիշեցնենք՝ ահաբեկչությունը տեղի էր ունեցել ապրիլի 15-ին՝ միջազգային մարաթոնի ժամանակ։ Զոհվել էր երեք, վիրավորվել ավելի քան 180 մարդ։

Ապրիլի 20-ին Բոսթոնի արվարձաններից մեկում ձերբակալվել էր ազգությամբ չեչեն 19-ամյա կասկածյալը։ Ահաբեկչության մյուս կասկածյալը՝  Ջոխարի ավագ եղբայրը, ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ մահացել էր։ 

Այս խորագրի վերջին նյութերը