Մամեդյարով. «Պաղեստինը իրավունք ունի դառնալ միջազգային հանրության լիիրավ անդամ»
Մերձավոր Արևելք կատարած պաշտոնական այցի շրջանակներում Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հանդիպել է Պաղեստինի արտաքին գերատեսչության ղեկավար Ռիյադ ալ–Մալիկի հետ։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ ալ–Մալիկը հայտնել է, թե Պաղեստինը Ադրբեջանին դիտարկում է որպես եղբայրական երկիր։ Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների հարաբերությունների խորացման և տարածաշրջանային հարցեր։ Պաղեստինի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին՝ աջակցության համար։ Իր հերթին Մամեդյարովը հայտարարել է, թե Ադրբեջանը Մերձավոր Արևելքում հակամարտությունների արագ կարգավորման կողմնակիցն է։ Ադրբեջանի ԱԳ նախարարն ընդգծել է, որ Պաղեստինը իրավունք ունի դառնալ միջազգային հանրության լիիրավ անդամ։
Մամեդյարով. «Պաղեստինը իրավունք ունի դառնալ միջազգային հանրության լիիրավ անդամ»
Մերձավոր Արևելք կատարած պաշտոնական այցի շրջանակներում Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հանդիպել է Պաղեստինի արտաքին գերատեսչության ղեկավար Ռիյադ ալ–Մալիկի հետ։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ ալ–Մալիկը հայտնել է, թե Պաղեստինը Ադրբեջանին դիտարկում է որպես եղբայրական երկիր։ Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների հարաբերությունների խորացման և տարածաշրջանային հարցեր։
Պաղեստինի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին՝ աջակցության համար։ Իր հերթին Մամեդյարովը հայտարարել է, թե Ադրբեջանը Մերձավոր Արևելքում հակամարտությունների արագ կարգավորման կողմնակիցն է։ Ադրբեջանի ԱԳ նախարարն ընդգծել է, որ Պաղեստինը իրավունք ունի դառնալ միջազգային հանրության լիիրավ անդամ։