Ա՛յ անկյալ ժողովուրդ, ինչքան ես հանդուրժելու քո դեմ գործող «ժելեածներին»
Գործով ընկանք, օրվա հացը վաստակելու երբեմն նվաստացուցիչ աշխատանքով ընկած՝ այդպես էլ չնկատեցինք, թե իրականում ովքեր են ՏԵՐԵՐԸ: Ականջդ կանչի, Արամ Կարապետյան, որ առաջինը նկատեց «նախագահականի ժելեոտած գլուխներով ջահելներին»: Ժելեած մազերով, սիգար ծխող, «հարվարդյան կրթությամբ» միայն ազգանվան «յան» վերջածանցով «հայեր»... Սրանք են այսօր ղեկավարում երկիրը, սրանք են որոշում, թե ով է արժանի ապրելու, ով` ոչ: Այս «ժելեած» խավն իր «պետականաշեն» գործունեությամբ սպառնում է հայոց անդաստանը վերածել ամայացած տարածքի... Ի դեմս «ժելեածների»՝ մեզանում էլ համարյա գործում է «ներքին պետության» մոդելը, ինչի մասին թշվառականներս չգիտենք կամ քիչ բան գիտենք: Ինչպես, ըստ ամենայնի, չգիտենք, թե ոնց է ապրում «ժելեած» խավը. մեր բոլորիս երեւակայությունից դուրս է այդ խավի անդամների ապրելակերպը, հակազգային մտածողությունը, կարեւորգույն որոշումներ կայացնելու հարցում նրա ունեցած դերակատարության չափը, ամեն բան գնելու, սեփականելու սրանց ախորժակի չափը: Հիմա ոնց չասես` ա՛յ անկյալ ժողովուրդ, ինչքան ես հանդուրժելու քո դեմ գործող «ժելեածներին»...
Ա՛յ անկյալ ժողովուրդ, ինչքան ես հանդուրժելու քո դեմ գործող «ժելեածներին»
Գործով ընկանք, օրվա հացը վաստակելու երբեմն նվաստացուցիչ աշխատանքով ընկած՝ այդպես էլ չնկատեցինք, թե իրականում ովքեր են ՏԵՐԵՐԸ:
Ականջդ կանչի, Արամ Կարապետյան, որ առաջինը նկատեց «նախագահականի ժելեոտած գլուխներով ջահելներին»:
Ժելեած մազերով, սիգար ծխող, «հարվարդյան կրթությամբ» միայն ազգանվան «յան» վերջածանցով «հայեր»...
Սրանք են այսօր ղեկավարում երկիրը, սրանք են որոշում, թե ով է արժանի ապրելու, ով` ոչ:
Այս «ժելեած» խավն իր «պետականաշեն» գործունեությամբ սպառնում է հայոց անդաստանը վերածել ամայացած տարածքի...
Ի դեմս «ժելեածների»՝ մեզանում էլ համարյա գործում է «ներքին պետության» մոդելը, ինչի մասին թշվառականներս չգիտենք կամ քիչ բան գիտենք: Ինչպես, ըստ ամենայնի, չգիտենք, թե ոնց է ապրում «ժելեած» խավը. մեր բոլորիս երեւակայությունից դուրս է այդ խավի անդամների ապրելակերպը, հակազգային մտածողությունը, կարեւորգույն որոշումներ կայացնելու հարցում նրա ունեցած դերակատարության չափը, ամեն բան գնելու, սեփականելու սրանց ախորժակի չափը:
Հիմա ոնց չասես` ա՛յ անկյալ ժողովուրդ, ինչքան ես հանդուրժելու քո դեմ գործող «ժելեածներին»...
Կիմա Եղիազարյան