Լրահոս

22.04.2013 14:54


Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա

Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հրավերով ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ապրիլի 25-26-ը պաշտոնական այցելություն կկատարի Ռուսաստանի Դաշնություն։

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանդիպման ընթացքում կքննարկեն երկկողմ փոխգործակցության հետագա զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, մտքեր կփոխանակեն տարածաշրջանային և միջազգային օրակարգային հարցերի վերաբերյալ։

Մոսկվա այցելության շրջանակներում նախատեսված է Հայաստանի ԱԳ նախարարի հանդիպումը ՌԴ Դաշնային խորհրդի ղեկավարության հետ։

 

Այս խորագրի վերջին նյութերը