Լրահոս

22.04.2013 15:20


Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառում Ֆրանսիայում

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին  նվիրված միջոցառում Ֆրանսիայում

Ապրիլի 21-ին Փարիզի հանրահռչակ Աստվածամոր տաճարում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողություն` Ֆրանսիայի Հայ Կաթողիկե եկեղեցու հոգեւոր հովիվ Հովհաննես եպիսկոպոս Թեյրուզյանի առաջնորդությամբ:

Պատարագին նախորդող ոգեկոչման աղոթքներով հանդես եկան Փարիզի Կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոս Ժերոմ Բոն, Հայ Առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանը եւ Հայ Ավետարանական Եկեղեցու առաջնորդ Ժոել Միքայելյանը:

Ֆրանսիայի Մայր տաճարի լեփ-լեցուն սրահում կայացած արարողությանը ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը, պատգամավորներ, քաղաքապետեր, ֆրանսահայ երեւելի անհատներ, Ֆրանսիայի քաղաքական, հասարակական, մշակութային եւ լրագրողական շրջանակների հարյուրավոր ներկայացուցիչներ:

Այս խորագրի վերջին նյութերը