Լրահոս

22.04.2013 16:36


Պաշտպանության բանակի ՌԽ նիստում

Պաշտպանության բանակի ՌԽ նիստում

Ապրիլի 20-ին ՊԲ հրամկազմի, շտաբի բաժինների և ծառայությունների պետերի, միավորումների, զորամասերի և առանձին ստորաբաժանումների հրամանատարների ու վերջիններիս սպառազինության գծով տեղակալների մասնակցությամբ տեղի է ունեցել ռազմական խորհրդի նիստ՝ նվիրված սպառազինության և ռազմական տեխնիկայի շահագործման, զորքերի տեխնիկական և թիկունքային ապահովման հիմնահարցերին, կապիտալ շինարարության ծառայության վիճակին, հիմնախնդիրներին ու բարելավման ուղիներին: Ռազմական խորհրդի նիտում քննարկվել են նաև 2012թ. աշնանային զորակոչի արդյունքներն ու 2013թ. գարնանային զորակոչի խնդիրները:

Ռազմական խորհրդի նիստը վարում էր ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:

ԼՂՀ  ՊՆ  Մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը